Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 19:00-ին, Արցախի ներկայացուցչության շենքում կկայանա մամուլի ասուլիս։
Նրա խոսքով՝ ասուլիսի ընթացքում կներկայացվեն արցախցիների ընտրական իրավունքի իրացմանն առնչվող վերջին զարգացումները, արցախցիների բնակարաններում իրականացվող խուզարկությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև կքննարկվեն մի շարք այլ արդիական հարցեր։
«Հաշվի առնելով քննարկվելիք թեմաների հրատապությունն ու կարևորությունը՝ ակնկալում եմ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությունը»,- գրել է Երիցյանը։

















