Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովտային շրջաններում կպահպանվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում հուլիսի 26-ի ցերեկը, 27-28-ին և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում հուլիսի 26-ի ցերեկը, 27-28-ին և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։
