Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տափերական գյուղում, միջնակարգ դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհու նկատմամաբ խափանման մի քանի միջոց է ընտրվել, նա ազատվել է աշխատանքից։ Այս մասին Panorama.am-ին պատմել են դասարանի ծնողները։
Արդեն մեկ շաբաթ այս դպրոցում լարված իրավիճակ է, գրեթե ամեն օր դպրոց են գալիս ոստիկանները, հարցեր են տալիս ուսուցիչներին, դասարանի աշակերտներին, ծնողներին, նաև տարրական մյուս դասարանների աշակերտներին։
Panorama.am-ի սոցցանցերի միջոցով ստացած տեղեկատվության համաձայն, դասարանում երեխաներին լուռ պահելու նպատակով ուսուցչուհին՝ Վարդանյանը կպչուն ժապավենով (սկոտչով) փակել է 10–15 երեխայի բերանները։ Ծնողի խոսքով՝ հայտնի չէ, թե որքան ժամանակ են երեխաները մնացել այդ վիճակում։
«Տանը հանկարծ չպատմեք, դա կլինի խաբարբզիկություն, հետո էլ չեմ թողնի ինձ գրկեք»,-երեխաներին ասել է ուսուցչուհին, որը նրանց լռեցնելու նպատակով իրականացրած բռնությունը խաղ է ներկայացրել՝ ըստ երևույթին ավելի ուշ գիտակցելով արարքը։
Դեպքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ երեխաներից մեկի դեմքը կպչուն ժապավենը հեռացնելիս վնասվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

