Պրոդյուսեր, Գյումրու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրել է.
«ՀԱՐԳԵԼԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ:
Նիկոլը այսօր իր հայտնի լայվի մեջ բառացիորեն ասում է հետևյալը.
«Գիտեք խի՞ են մասկով… Որովհետև հենց մասկեքը հանեն, տեսնելու ենք, որ սրանք էն բաները, է՞… Էն որ տակները լցրած փախած, մեր զինվորներին մենակ թողած, ԷԼ ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ՝ ԹԻԿՈՒՆՔԻՑ ԿՐԱԿԱԾ…»
Խնդրում եմ հարցրեք դրան և ՀՀ գլխավոր դատախազին գրավոր հարցումով, թե երկրի ղեկավարը ի՞նչ հիմքով չի բացառում, որ մեր տղաներին թիկունքից կրակող է եղել: Քա՞նի նման ԱՊԱՑՈՒՑՎԱԾ դեպք կա: Քա՞նի ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ դեպք կա:
Թող ՀԱՏԻԿ ԱՌ ՀԱՏԻԿ նշեն: Որովհետև սրանից էլ նախընտրական ՍՏՈՐ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՅԻ հոտ է գալիս, որը զոհվածների հարազատների զգացմունքների բնաջնջում է նշանակում ու ատելության սերմանում արցախցիների հանդեպ»:

















