Team Telecom–ի խնդիրը Տավուշի մարզից է, ԱրմենիաSputnik–ին հայտնել են ընկերությունից:
«Տավուշի մարզում ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով մալուխներ են վնասվել։ Համապատասխան մասնագետները հիմա գտնվում են այնտեղ, որպեսզի կարողանան հնարավորինս շուտ վերականգնել ինտերնետային կապը»։
Երեկ հայտնի էր դարձել, որ Կիրանց գյուղով անցնող ճանապարհահատվածը հուլիսի 10-ից կփակվի։ Միջպետական ճանապարհի այդ հատվածում շինարարական աշխատանքներ են։ Վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։
Հավելենք, որ Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանն էլ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով.
«Բանը, Team Telecom Armenia–ն ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակումը նույնպես սահմանազատման հետեւանքով է»։