ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՔ՝ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԵԼՈՎ. նման վերտառությամբ հոդված է գրել սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«1️․ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, Տավուշի մարզում այսպես կոչված «սահմանազատման» գործընթացի ժամանակ, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ԱՄՐԱԳՐՎԱԾ ՉԷՐ որևէ պետական մարմնի, հանձնաժողովի կամ դրա որևէ անդամի սահմանազատում իրականացնելու իրավասությունը❗️
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին ՀՀ օրենքը օրինական ուժի մեջ է մտել միայն 2024 թվականի հոկտեմբերի 24-ին։
🔺Տավուշի հատվածում միակողմանի զիջումներ անելուց մոտ 6 ամիս անց❗️
🔺❗️Այսինքն՝ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Տավուշում իրականացված սահմանազատումը կատարվել է ԱՌԱՆՑ իրավական հիմքի❗️
2️․ Ըստ ԶԼՄ-ներում առկա տարբեր հրապարակումների՝ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին են անցնել
🔺 2 բնակելի տուն, 🔺3 խանութ, 🔺1 ավտոմասերի կետ, 🔺48 հողամաս և 🔺մի քանի հեկտար համայնքային հողեր։
Այդ անշարժ գույքերի սեփականության իրավունքի վկայականներում որպես գտնվելու վայր նշված է Տավուշի մարզ, Կիրանց, իսկ դրանք տրված են եղել ՀՀ պետական մարմինների կողմից❗️
🔺Այսինքն՝ ՀՀ պետական մարմինները
🔺ճանաչել են այդ հողամասերի նկատմամբ ՀՀ իրավազորությունը, 🔺համարել են այդ անշարժ գույքները Կիրանց համայնքի մաս,
🔺դրանց հետ իրականացրել են աճուրդներ, օտարման և այլ գործարքներ։
Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին՝ առանց պատշաճ օրենսդրական հիմքի, ի՞նչ է, եթե ոչ հանձնում❗️
3️․ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Կիրանցը ճանաչվում է որպես Տավուշ մարզի համայնք՝ իր վարչական տարածքով❗️
4️․ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ միջոցով❗️
🔺Այսինքն՝ միայն ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացին կարող էր այդ տարածքների փոփոխության վերաբերյալ որոշում կայացներ, ինչը ԽԱԽՏՎԵԼ Է❗️❗️❗️
5️․Եւ, վերջապես, մենք ունե՞նճ անկլավներ Տավուշի մարզում եւ առհասարակ։ Տիգրանաշենն անկլա՞վ է❗️Ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված❗️
Հարգելի հայրենակիցներ, ընկերներ
շնորհակալ եմ սրտացավության ու աջակցության համար✊🏼
Բարի գիշեր!»
