Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմին։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա այլ մանրամասներ չհաղորդեց։
Արդեն հայտնել ենք, որ այսօր Մասիսում բռնություն է գործադրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի ԵԿՄ նախագահը։
Ավելին, բռնություն է կիրառվել նաև կանանց նկատմամբ, այդ թվում՝ հղի կնոջ։ Բռնության հետեւանքով «Ուժեղ Հայաստանի» ակտիվիստների շրջանում կան տուժածներ, ընդհուպ կողոսկրի կոտրվածք ստացած անձ։

















