• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս

Ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը մինչև հիմա տուժող չի ճանաչվել. Փաստինֆո

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
20/06/2024
/ Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը մինչև հիմա տուժող չի ճանաչվել. Փաստինֆո
0
SHARES
18
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից կիրառված լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել։ Փաստաբան Մանուշ Եսայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ Եսայի Քարամյանը ներկայումս ունի վկայի կարգավիճակ։

«Ես նոր եմ ներգրավվել՝ որպես վկայի փաստաբան։ Քանի որ Եսային չի կարող ձեռքով ստորագրել որևէ փաստաթուղթ, հարցաքննության արձանագրության տակ, փորձում ենք նրա կնոջ միջոցով ապահովել իմ ներգրավվածությունը, որ կարողանանք համապատասխան միջնորդություններ ներկայացնել և իրավունքների պաշտպանությամբ զբաղվել»,- ասել է փաստաբանը։ Նրա փոխանցմամբ՝ առկա է քննիչի որոշում՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, բայց դեռևս դատաբժիշկ չի այցելել, նկատի ունենալով, որ հիվանդանոցային պայմաններում են գտնվում, նման դեպքերում չեն շտապում դատաբժիշկ ուղարկել, քանի որ բժշկական հաստատությունում արդեն իսկ արձանագրվում է հիվանդի իրական վիճակը։ Համապատասխան գրություններն արդեն ուղարկվել են ՔԿ, եթե առաջիկա օրերին որևէ արձագանք չլինի, ապա՝ կառաջնորդվեն այլ ճանապարհով՝ նոր գրություններ և բողոքներ ներկայացնելով։

Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում, առանձին վարույթ՝ նրա մարմնական վնասվածք ստանալու, ոստիկանության անհամաչափ գործողությունների վերաբերյալ չի նախաձեռնվել։

Հարցին՝ միտում չկա՞, որ կարող է հետագայում ներկայացվի այնպես, որ քաղաքացիներն իրենց գործողությունների հետևանքով են տուժել, ոչ թե՝ ոստիկանության անհամաչափ գործողությունների պատճառով, հնարավո՞ր է առանձին հաղորդում ներկայացվի կամ պահանջ առանձնացնելու դրվագը՝ փաստաբանը նշել է, որ դա հետագա անելիքների շարքերում քննարկվում է, բայց այս փուլում առաջնային խնդիր կա՝ առնվազն այս վարույթի շրջանակներում իրականացնելու որոշակի գործողություններ, ինչից հետո կքննարկվի ռազմավարությունը՝ գործը շարունակելու։
Ինչ վերաբերում է լուսաձայնային նռնակն իբրև ձեռքով վերցնելու հանգամանքին, ինչը շահարկվել է իշխանության ներկայացուցիչների կողմից՝ իբրև թե ոստիկանների ուղղությամբ նետելու նպատակով, ապա Եսայանն ընդգծեց՝ որևէ նման միտում չի ունեցել, դա բացարձակ փաստերի խեղաթյուրում է։

«Իրավապահ մարմիններն իրենց վկայակոչած փաստերը պարտավոր են ապացուցել, քանի որ գործում է անձի անմեղության կանխավարկածը։ Ցանկացած պարագայում որևէ փաստական տվյալով չի ապացուցվում այն հանգամանքը, թե Եսային նման միտում կամ ցանկություն է ունեցել, դա մտացածին ինչ-որ ենթադրություններ են, որոնք որևէ կերպ փաստարկված չեն։ Վստահ եմ՝ գործի քննության ընթացքում ամեն ինչ կդառնա պարզ, հասկանալի և հանրամատչելի՝ բոլորի համար»,- ասել է Մանուշ Եսայանը։

Անդրադառնալով Եսայի Քարամյանի առողջական վիճակին՝ փաստաբանը հայտնել է, որ նա շարունակում է գտնվել  բուժհաստատությունում, երկու ձեռքերը վիրակապված են, զրկված է ձեռքերով ուտելու կամ այլ գործողությունների, սեփական խնամքի հնարավորությունից, մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ՝ տարբեր խորության և չափերի, բեկորային վնասվածքներ են առկա, բայց ընդհանուր տրամադրությունը բավականին մարտական է և տրամադրված է՝ հասնելու արդարության։

Հունիսի 12-ին ոստիկանության գործողությունների՝ բռնության և լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է ավելի քան 101 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ, սակայն իրավապահներն առ այս պահը գնահատականներ չեն տվել ոստիկանության ծառայողների գործողություններին, իսկ վերջիններիս գործողություններից տուժած քաղաքացիների՝ տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու հանգամանքները քննարկվում են, այսպես կոչված, «Զանգվածային անկարգության» գործով, որով ձերբակալությունների մասին ՔԿ-ն ջանասիրաբար հայտնում է։ Նախաքննական մարմինը, սակայն, առ այս պահը լռում է՝ տուժած քաղաքացիների մասին։ «Փաստինֆո»-ն դիմել է ՔԿ՝ պարզելու, թե քանի անձ, այդ թվում՝ ոստիկանության ծառայող՝ ունի տուժողի կարգավիճակ, սակայն կառույցից խուսափել են տուժողների մասին տեղեկություն տրամադրելուց։

«Քննչական գործողությունները շարունակվում են, հստակ չեմ կարող ասել, շարունակական գործընթաց է։ Քննության որոշակի փուլում կհայտնենք»,- ասել են Քննչական կոմիտեից։

Վերջին նորություններ

  • Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը պտտվում է Սև ծովի վրայով
  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի
  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.