Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի շուրջ. սենատական լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի եվրոպայի ու եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը։
«Երկու կողմերն էլ համաձայնության են եկել սահմանազատման գործընթացի շուրջ։ Նրանք պայմանավորվել են, թե որտեղ պետք է լինեն սահմանները։ Կան որոշ հատվածներ, որոնք երկու կողմերն էլ դեռ վերահսկում են։ Բայց հավանական է, որ նրանք կնահանջեն համաձայնեցված սահմանների պատճառով, և այս առումով առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում բարձր լեռնային շրջանները: Բայց կրկին շեշտում եմ, որ սա գործընթաց է, որի վրա աշխատում են երկու կողմերը։
Մենք շատ հստակ ասել ենք, որ եթե սահմանի հետ կապված փոփոխություններ կան, ապա համաձայնեցված սահմանը պետք է կիրառվի, եթե երկու կողմերը համաձայնության չեն եկել: Բանակցություններ են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ»,- ասել է պետքարտուղարի օգնականը: