Ասկերանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այդ մասին Tribune.am-ի թղթակցին հայտնեց փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննիչի միջնորդությունը բավարարեց մասնակիմեր պաշտպանյալի
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կիրառելով որպես խափանման միջոց միայն տնային կալանքը»,- ասաց նա՝ նշելով, որ դատարանը մերժել է նաև այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը։ «Որոշումը դեռ չենք ստացել և, քանի որ հրապարակվել է միայն դրա եզրափակիչ մասը այս պահին զերծ կմնանք մեկնաբանություններից»,- հավելեց փաստաբանը՝ ընդգծելով, որ որոշմանը լիարժեքորեն ծանոթանալուց հետո կորոշեն հետագա քայլերը։
Հիշեցնենք, որ Շամիրյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար։ Պաշտպանական կողմը մեղադրանքը չի ընդունում։