Ոստիկանությունն ուժի կիրառմամբ շարունակում է բերման ենթարկել քաղաքացիներին ԱԺ-ի մոտից: Բագրատ Սրբազանը կոչ արեց փակել ԱԺ-ի ելումուտը, որպեսզի Փաշինյանը չկարողանա դուրս գալ: Այս հայտարարությունից հետո ոստիկանությունը սպառնաց, որ հատուկ միջոցներ կկիրառի, ինչը առաջացրեց քաղաքացիների դժգոհությունը և լարվածությունը մեծացավ: Բագրատ Սրբազանը դիմելով ուժայիններին ասաց. «Դուք հլա փորձեք»:
Ցուցարարները ոստիկաններից պահանջում են բացել Պռոշյան փողոցը, սակայն ոստիկանները էլ ավելի են ամրապնդվում դիրքերում: Նրանք հորդորում են կանանց ու երեխաներին լքել տարածքը, քանի որ պատրաստվում են հատուկ միջոցներ կիրառել: Շարժման մասնակիցների ու ոստիկանաների միջև հրմշտոց սկսվեց: «Այս վայրկյանից սկսած՝ այս մարդիկ (նկատի ունի ոստիկաններին-խմբ.) սադրում են մեզ, որպեսզի դիմենք գործողությունների»,- ասաց Սրբազանը: