ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ամփոփելով իր պաշտոնավարման 100-րդ օրը՝ այսօր հանդիպել է լրագրողների հետ, որտեղ անդրադարձ է կատարել նաև արցախահայ գործարարներին: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը փոքր երկիր է և արցախցիների կարիքներն հոգսերը կարող է հոգալ միայն իրականացվող ծրագրերի շրջանակում:
«Այո, մարդը կորցրել է ինչ-որ բան, հյուրանոց է կորցրել, բայց եթե հիմա ձեր առաջարկն է պետբյուջեով հյուրանոց կառուցենք, տանք իրենց՝ անհնար է,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ Արցախի գործարարներին ի՞նչ աջակցություն են ցուցաբերում, որոնք կորցրել են ամեն ինչ։
«ՀՀ կառավարությունը հսկայածավալ՝ «տասնյակ միլիարդավոր դրամների» աջակցության ծրագրեր է իրականացրել արցախահայերի համար։ Բիզնեսի աջակցության բազմաթիվ ծրագրեր ունենք։ Ցավոք սրտի, մեր պետության հնարավորությունները սուղ են, և՛ հավասար մրցակցության, և՛ հնարավորությունների քաղաքականության համադրության արդյունքում, թերևս, մեր առաջարկն է ԼՂ գործարարներին՝ օգտվել առկա առաջարկներից»,-ասել է նա։
Գևորգ Պապոյանն ընդգծել է նաև՝ եթե ունեն բիզնես գաղափարներ՝ պատրաստ է ընդունել, քննարկել, թե ավելի կոնկրետ ինչ կարող են անել:
«Մեր երկրի տնտեսական վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշը՝ 2022թ աշխարհում տնտեսական աճի տեմպով եղել է երրորդը, 2023թ-ին չորրորդը: Աշխարհի զարգացած երկրներում 100,000 փախստականի դեպքում, միշտ հայտնվում են վրանային քաղաքներ, ճամբարներ, բայց մեր երկրում նման ոչ մի իրավիճակ չի եղել»,- ասաց նախարարը