«Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները որոշել են բողոքի ակցիա անել կառավարության շենքի մոտ: Գրել էինք, որ Արցախից բռնի տեղահանված մի խումբ որդեկորույս ծնողներ պարբերաբար դիմում են կառավարությանը՝ պահանջելով, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակների արտաշիրմում անել և տեղափոխել Հայաստան: Ուզում են, որ իրենց որդիները գերեզման ունենան, իրենք էլ` լացելու տեղ: Նաև երևի անհանգիստ են, որ գերեզմաններն ազերի հրոսակները կպղծեն:
Անցած հինգշաբթի ծնողները կառավարության շենքի առաջ իրավապահներին հայտարարեցին, որ եթե ՀՀ կառավարությունը շարունակի անտարբերությունն իրենց պահանջի հանդեպ, բողոքի ակցիաներ կանեն, եթե պետք լինի` օրերով կմնան կառավարության շենքի առջև։ 9 ամիս շարունակ կառավարության դռներն անիմաստ ծեծելուց հետո ծնողները որոշել են կառավարության նիստի օրը՝ այսօր, ժամը 11-ին բողոքի ակցիա անել։ Ակցիային մասնակցելու են Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի զոհերի և մարտական գործողությունների ժամանակ զոհվածների հարազատները։ Նրանց հարազատների աճյուններն ամփոփված են Ստեփանակերտի գերեզմանատանը»,- գրում է «Հրապարակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում