«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ: Ծառուկյանն ուրախությամբ արձանագրել է, որ մայիսյան երիտասարդական ֆորումը նոր պտուղներ է տալիս: Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք նախաձեռնություններ:
ԲՀԿ առաջնորդը քաջալերել է երիտասարդների ակտիվ մասնակցությունը մեր պետության քաղաքացիական և հասարակական կյանքում։ Ծառուկյանին ուղղված հարցերը հիմնականում եղել են քաղաքական:
«Մենք այսօր դաշնակիցներին հեռու ենք վանում, փոխանակ ավելի ամրապնդենք: Մենք չպետք է խաղալիք լինենք ուրիշ պետությունների ձեռքին»,- նշել է Ծառուկյանը: