Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել թուրքական լրատվականներից մեկին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայատան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին և Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում է բանակցային գործընթացը։ Պետք է պատրաստենք մեր սցենարը, որպեսզի այն դրական ավարտ ունենա: Այս պահին այդ ուղղությամբ քայլեր են ընթանում։ Եթե այն ավարտվի, մենք կներառենք այն դրական սցենարում: Այսպիսով, մենք կարող ենք բացել մեր սահմանային անցումը (Հայաստանի հետ. խմբ.)», – նշել է Ֆիդանը: