Վարդենուտի բնակիչները հայտարարել են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց վերջին հույսն է:
«Փաշինյան ջան, քո ցավը տանենք, մենք համարժեք փոխհատուցում ենք ուզում, խնդրում ենք միջինացված ինչ-որ փոխհատուցում»,- ասացին վարդենուտցիները` խոսելով հողատարածքների դիմաց տրվող ցածր գնից:
Վարչապետն էլ ասաց, թե այս խնդրի մեջ ամենակարևոր բանը ճիշտ բալանս գտնելն է:
«Մեր բանաձևն ի՞նչ ա, որ ճիշտ բալանս գտնենք, որովհետև վերջին վարյանտ ստացվում է՝ ներդրողը կասի՝ ժողովուրդ ջան, չեք ուզում, ես գնացի ստեղից։ Ես կգնամ, ուրիշ տեղ կանեմ ներդրումը։ Այդ ներդրումը, երբ տեղի ունենա, ձեր տնտեսական հնարավորությունները կրկնապատկվելու են ու եռապատկվելու են»,- նշեց նա:
«Դուք մեր վերջին հույսն եք, պարո՛ն Փաշինյան,, որ մարդիկ սովից չմեռնեն։ Եթե մի բան արիր, արիր, եթե չէ` գյուղը լրիվ կկործանվի»,- նշեց վարդենուտցին: