Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին հրապարակումներին՝ նշելով. «Ես բամբասանքների և դեղին մամուլի ամենշաբաթյա հիմարություններին չեմ պատասխանում»։
Հարցին՝ «Ձեր հակառակորդներին շատ է հետաքրքրում՝ երբ եք հրաժարական տալու, կամ հրաժարական տալու եք, թե ոչ», Ավանեսյանն արձագանքել է. «Թող այդպես հարցականների մեջ մնան»։
Ավանեսյանը նաև նշել է. «Ես այնքան եմ հոգնել այս նույն բամբասանքի՝ ամենշաբաթյա տիրաժավորումից, որ 2021թ.-ից չի դադարում»։ Նա նաև ասել է, թե չի պատրաստվում պատասխանել բամբասանքներին: