• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս

«Թրամփի առջև ծառացած խնդիրներն առավել լուրջ են Հարիսի թեկնածության պարագայում, քան Բայդենի»․ Ս. Սարգսյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
23/07/2024
/ Լրահոս, Գլխավոր նորություններ, Միջազգային լուրեր
0
«Թրամփի առջև ծառացած խնդիրներն առավել լուրջ են Հարիսի թեկնածության պարագայում, քան Բայդենի»․ Ս. Սարգսյան
0
SHARES
11
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Բացարձակ պետք չի շտապել Թրամփին նախագահ կարգելու հարցում: Ասեմ ավելին, նրա առջև ծառացած խնդիրներն առավել լուրջ են Հարիսի թեկնածության պարագայում, քան Բայդենի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Իհարկե Հարիսը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու կուսակցության հորձանուտներում, բայց կարծում եմ նրան կհաջողվի դառնալ կուսակցության հիմնական թեկնածու: Իհարկե, եթե Բայդենը հրաժարական ներկայացներ և Հարիսը փաստացի որպես նախագահ մտներ մրցապայքարի մեջ, կարծում եմ նրա շանսերն ավելի մեծ կլինեին Թրամփին հաղթելու հարցում, սակայն ունենք այն, ինչ ունենք:

Այստեղ կարևոր դեր են խաղալու կուսակցության «ոժդ»-երը ի դեմս Քլինթոնների, Օբամայի, Փելոսիի, ինչպես նաև դոնորները՝ ի դեմս Սորոսի, Հոֆմանի և այլ երևելիների: Սակայն որքան էլ նրանք տարբեր կարծիքներ և էնտուզիազմ ունենան Հարիսի թեկնածության հարցի շուրջ, Թրամփից մեծ հակառակորդ նրանք չունեն՝ հետևաբար համախմբումն ինչ որ փուլում անխուսափելի է:

Վերջին շաբաթները շոկային էին դեմոկրատների համար: Բայդենի թույլ դեբատը, նրա կովիդը, հետո մրցապայքարից դուրս գալը հարված էր կուսակցության դիրքերին և հաստատված ներքին ստատուս քվոին: Իսկ Թրամփի դեմ անհաջող մահափորձը նրան «չհանձնվող զոհ» դարձրեց՝ նպաստելով նրա շուրջ կոնսոլիդացիային և ռեյտինգի բարձրացմանը:

Եվս մեկ կարևոր դետալ. ի տարբերություն դեմոկրատների, հանրապետականները միախմբված են Թրամփի շուրջ՝ այդ թվում նրան չսիրողները: Ի տարբերություն դեմոկրատների, հանրապետականում գերազդեցիկ թևեր չկան: Դրանք Թրամփի կողմից հետևողականորեն «չեզոքացվել և վնասազերծվել են»: Կուսակցությունում որոշումների կայացման վրա ազդեցություն չունի նույնիսկ միակ կենդանի հանրապետական նախագահ Բուշը, ում գերդաստանն ամենից ազդեցիկներից էր ԱՄՆ քաղաքական Օլիմպոսում: Իսկ հիմա ոչ նա, ոչ նրա փոխնախագահ Չեյնին, ոչ էլ նրանց թիմի որևէ առանցքային դեմք հանրապետական ասպարեզում չկա:

Ինչ վերաբերում է դեմոկրատներին, ապա նրանք դեռ ունեն «կոզրեր», որոնք դաշտ են նետելու քայլ առ քայլ: Օրինակ Հարիսի փոխնախագահը կարող է լինել ճոճվող նահանգներից մեկը ներկայացնող կին թեկնածու (նահանգապետ կամ սենատոր), և ստրատեգները կարող են ստեղծել երկու կանանց տանդեմ, ովքեր պայքար են մղում երկու տղամարդու դեմ: Գեղեցիկ ստրատեգիա կլինի: Կամ, պատկերացրեք Թրամփ-Հարիս բանավեճը՝ «նախկին դատախազ Հարիսն ընդդեմ հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչված Թրամփի», ինչ խոսք սա նույնպես աշխատող մարտավարություն է: Այսինքն տեխնոլոգիաների մի լայն տեսականի դեռևս դաշտ չի նետվել:

Իսկ եթե հաշվի առնենք, որ դեմոկրատները քանակապես ԱՄՆ-ում ավելի շատ են քան հանրապետականները, ապա պատկերն առավել հետաքրքիր է դառնում: Դրան էլ հավելում ենք այն հանգամանքը, որ նախագահներին, այդուհանդերձ, ԱՄՆ-ում ընտրում են ընդամենը 7-8 ճոճվող նահանգներում, ապա իրավիճակն իրոք հետաքրքրության և անկանխատեսելիության հարթություն է տեղափոխվում», — գրել է նա:

Tags: քամալա հարիսդոնալդ թրամփTribune.amԱՄՆ

Վերջին նորություններ

  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ
  • Պուտինը Ստուբին և Ստյորեին ասել է, որ Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա
  • Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Էդգար Ղազարյանի ելույթն ընդհատվել է ՊՊԾ աշխատակիցների միջամտությամբ
  • Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
  • Գողություններ էր կատարել «Ֆորդ-Տրանզիտով». Մուղնիում տղամարդու տանը կանեփ և փամփուշտներ են հայտնաբերվել

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.