Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Բանակցություններին մասնակցել են նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, Տրանսպորտի նախարար Դմիտրի Յադրովը, Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, ԱԴԾ ղեկավար Դմիտրի Շուգաևը, ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը և «Գազպրոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը։
Փեզեշքիանը Մոսկվա է ժամանել Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների և կառավարությունների ղեկավարների ութերորդ գագաթնաժողովին մասնակցելու համար։

