Իշխանության քաղաքականությունը քննադատելու համար փակել են «Ստատուս քվո» հաղորդումը, այս մասին ահազանգել է հաղորդման հեղինակ Գևորգ Մելիքյանը:
«Հանրային հեռարձակողի խորհուրդը (նախագահ՝ Արա Շիրինյան) փակեց 2016թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրային Ռադիոյի ուղիղ եթեր մտած իմ հեղինակած «Ստատուս քվո» քաղաքական վերլուծական հաղորդումը:
Պատճառը՝ քննադատություն իշխանության քաղաքականության նկատմամբ»,- գրել է Մելիքյանը: