«Freedom House-ը հայաստանյան մի շարք իրավապաշտան կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել է հսկայական աշխատանք և հրապարակել զեկույց, որում աներկբա ապացուցում է, որ «Ադրբեջանը գործել է համապարփակ, մեթոդաբար իրականացված ռազմավարությամբ՝ Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից և նրանց պատմական/մշակութային ներկայությունից մաքրելու համար»: եկույցը հստակ արձանագրում է, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, ամբողջովին համապատասխանում է էթնիկ զտման միջազգայնորեն ընդունված սահմանմանը,- իր Facebook-յան էջում գրել է Գեղամ Ստեփանյանը՝ գրառմանը կից տեղադրելով Freedom House-ի զեկույցը:
Արցախի ՄԻՊ-ը գրել է նաև, որ զուգահեռ իրականության մեջ անընդհատ խոսվում է Հայաստանի կողմից միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու մասին, որոշ չճշտված տեղեկությունների համաձայն էլ՝ գործընթացն արդեն սկսվել է:
«Եթե դա տեղի ունենա, ուրեմն թքած ունեք 150 հազար մարդկանց իրավունքների վրա, և պետք չէ այն փաթեթավորել արդեն չարչրկված իրատեսության քարոզներով»,- հավելել է նա: