Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ճեղքել են ձայնային պատնեշը Լիբանանի մայրաքաղաքի վրայով՝ հնչեցնելով ձայներ, որոնք հիշեցնում են ռումբերի պայթյուններ: Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը, ինքնաթիռները գալիս էին Միջերկրական ծովից։
«Իսրայելցի օդաչուները թռչում էին քաղաքի վրայով ցածր բարձրության վրա, շատ տներում պատուհանները դղրդում էին, ինչը, բնականաբար, խուճապ առաջացրեց բնակիչների շրջանում»,- նշել է նա։
Ըստ զրուցակցի՝ առաջին անգամն էր, որ իսրայելական կործանիչների թռիչքը Բեյրութի վրայով այդքան ցածր էր ։
«Մայրաքաղաքի երկնքում իսրայելական ինքնաթիռների հայտնվելը դարձել է գրեթե ամենօրյա»,- ասել է նա։