Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի կառավարությանն անվանել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունում Իսրայելի մեղսակից։
Նշենք նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունում։