• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
04/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս

Իրավաբանների հայկական ասոցիացիան կոչ է անում միջոցառումը տեղափոխել մի երկիր, որը համապատասխանում է COP-ի արժեքներին

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
01/08/2024
/ Լրահոս, Միջազգային լուրեր, Տարածաշրջան
0
Իրավաբանների հայկական ասոցիացիան կոչ է անում միջոցառումը տեղափոխել մի երկիր, որը համապատասխանում է COP-ի արժեքներին

Իրավաբանների հայկական ասոցիացիան խորը մտահոգությամբ է արձագանքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի համաշխարհային 29-րդ համաժողովը («COP29») 2024թ նոյեմբերի 11-ից նոյեմբերի 22-ը Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ որոշմանը։

Մենք այս որոշումը անհամատեղելի ենք համարում COP-ի նպատակների և արժեքների հետ՝  հիմք ընդունելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և բնապահպանական հարցերում Ադրբեջանի դրսևորած շարունակական անպատասխանատու վարքագիծը հետևյալ ոլորտներում։

  1. Մարդու իրավունքների խախտումներ. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և քաղաքացիների հանդեպ բռնությունները լրջագույն խնդիրներ են: Այս երկրում ազատ խոսքի, մամուլի և հավաքների ազատությունները լրջորեն սահմանափակված են, ինչը հակասում է COP-ի նպատակներին ու արժեքներին։ Human Rights Watch-ի 2023 թվականի զեկույցի համաձայն, Ադրբեջանում շարունակվում են քաղաքական ընդդիմադիրների, լրագրողների և ակտիվիստների հետապնդումներն ու ձերբակալությունները:
  2. Բնապահպանական անպատասխանատվություն. COP-ի հիմնական նպատակներից են ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը և կայուն զարգացման խթանումը: Սակայն Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունն ու գործողությունները հակասում են այս նպատակներին: Մասնավորապես, Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս նավթի և գազի ոլորտի գերակշիռ դերը երկրի տնտեսության մեջ: 2022 թվականի  պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ երկրի ՀՆԱ-ում նավթի և գազի ոլորտի մասնաբաժինը կազմում էր 47,8%։

Այս ցուցանիշները վկայում են հանածո վառելիքից երկրի տնտեսության ծայրահեղ կախվածության մասին, ինչը հակասում է COP-ի՝ կանաչ տնտեսության անցման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակներին:

Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2023»-ում Ադրբեջանը 2024 թվականին ունի 23 միավոր, ինչը նշանակում է, որ 180 երկրների շարքում երկիրը զբաղեցնում է 154-րդ տեղը՝ ցույց տալով կոռուպցիայի բարձր մակարդակ։ Սա կասկածի տակ է դնում երկրի՝ բնապահպանական խնդիրները արդյունավետ լուծելու, ինչպես նաև երկրի՝ COP-ի թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին հետևելու կարողությունը:

Ավելին, Կասպից ծովի էկոհամակարգը պոտենցիալ վտանգի տակ է Ադրբեջանի նավթարդյունաբերության պատճառով: Թեհրանի կոնվենցիան (Կասպից ծովի շրջակա միջավայրի պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիա) սահմանում է բարձր ստանդարտներ Կասպից ծովի շրջակա միջավայրի պաշտպանության համար, ներառյալ նավթային արտահոսքերի և արդյունաբերական թափոնների կանխարգելումը: Սակայն, Ադրբեջանի կառավարության կողմից այս ստանդարտների պահպանման վերաբերյալ հրապարակային աղբյուրներում մանրամասն հաշվետվություններ կամ ապացույցներ չեն հայտնաբերվել: Սա բարձրացնում է մտահոգություններ Կասպից ծովի կենսաբազմազանության և ձկնային պաշարների պաշտպանության վերաբերյալ:

  1. Ժողովրդավարության բացակայություն. Ադրբեջանում ժողովրդավարության ինստիտուտները համակարգային լուրջ խոչընդոտների են հանդիպում: Ժողովրդավարական սկզբունքների և թափանցիկ կառավարման բացակայությունը կասկածի տակ է դնում COP-ի որոշումների արդարությունն ու թափանցիկությունը: Freedom House-ի «Ազատությունն աշխարհում 2023» զեկույցում Ադրբեջանը դասակարգվել է որպես «ոչ ազատ» երկիր՝ 100-ից ստանալով ընդամենը 9 միավոր:
  2. Տարածաշրջանային անկայունություն և ագրեսիվ քաղաքականություն. Ադրբեջանի վարած քաղաքականությունը տարածաշրջանում շարունակում է մտահոգություններ առաջացնել միջազգային հանրության շրջանում և հակասում է COP-ի խաղաղ համագործակցության գաղափարին: ՄԱԿ-ի տարբեր մարմիններ և միջազգային կազմակերպություններ շարունակում են մտահոգություն հայտնել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում առկա լարվածության և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն իր վերջին զեկույցում անդրադարձել է տարածաշրջանում մարդու իրավունքների իրավիճակին:

Միջազգային կազմակերպությունների կողմից փաստագրվել են Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման դեպքեր ևս: Օրինակ, Human Rights Watch-ը հաստատել է կասետային զինամթերքի օգտագործումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում:

  1. Կլիմայական ֆինանսավորման թափանցիկության բացակայություն. Transparency International-ի հայտարարությունը (որը վերաբերում է լոբբինգի և ազդեցության ոլորտներում թափանցիկության ու բարեվարքության ապահովմանը) ցույց է տալիս, որ կլիմայական ֆինանսավորման գործընթացներում հաճախ բացակայում է հանրային մասնակցությունը, ինչը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի աճին: Ադրբեջանում կոռուպցիան համակարգային է, ինչը հաստատվել է միջազգային հետաքննությունների արդյունքներով: Մասնավորապես, «Պանամյան փաստաթղթերը» բացահայտեցին Ադրբեջանի իշխող էլիտայի օֆշորային գործարքները: Հանքարդյունաբերության ոլորտում ևս բացահայտվել են կոռուպցիայի լուրջ դեպքեր, ինչպես ցույց է տալիս ԱՄՆ Արդարադատության նախարարության Արտասահմանյան կոռուպցիոն պրակտիկայի մասին օրենքի (FCPA) ուղեցույցը։

Հաշվի առնելով վերոգրյալը կոչ ենք անում՝

  1. COP29-ի կազմակերպիչներին վերանայել իրենց որոշումը և միջոցառումը տեղափոխել այնպիսի մի երկիր, որը համապատասխանում է COP-ի արժեքներին և նպատակներին:
  2. ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությանը (UNFCCC) վերանայել COP29-ի անցկացման վայրի ընտրության չափանիշները՝ հաշվի առնելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և բնապահպանական պատասխանատվության գործոնները:
  3. Միջազգային հանրությանը և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին բարձրաձայնել Ադրբեջանում COP29-ի անցկացման հետ կապված մտահոգությունները և պահանջել թափանցիկություն ու հաշվետվողականություն այս գործընթացում:
  4. Հայաստանի կառավարությանը՝ դիվանագիտական ուղիներով բարձրացնել այս հարցը միջազգային ատյաններում և պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերում:
  5. Ապահովել կլիմայական ֆինանսավորման թափանցիկությունը և հանրային վերահսկողությունը՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով:
  6. Ներգրավել տեղական համայնքներին և խոցելի խմբերին կլիմայական ֆինանսավորման որոշումների կայացման գործընթացներում՝ ապահովելով, որ ոչ ոք չմնա անտեսված:

Հայաստանի Իրավաբանների հայկական ասոցիացիան պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու COP29-ի անցկացումը մի վայրում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ նպատակներին:

Հայտարարությունը ընդունվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի կողմից 2024 թվականի հուլիսի 31-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ։

Tags: Tribune.amբաքու
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր»․ Պոլսո հայոց պատրիարք
Քաղաքականություն

«Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր»․ Պոլսո հայոց պատրիարք

04/07/2025
ՌԴ երկու հեռուստաալիք իրենց հաղորդումներում ներառում են ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն. հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. ՀՌՀ
Հասարակություն

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Մշակույթ

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

04/07/2025
«Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում՝ նաև ինձ». Գարիկ Մարտիրոսյան
Քաղաքականություն

«Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում՝ նաև ինձ». Գարիկ Մարտիրոսյան

04/07/2025
«Միասին, մեր ուժերով վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունը, վերադարձնելու ենք վստահելի դաշնակցի մեր համբավը». Սամվել Կարապետյան
Իրավունք

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը Վերաքննիչը թողել է անփոփոխ

04/07/2025
Միքայել Սրբազանին էլ, Դավիթին էլ կողմ ենք, ստորագրությունները կան, համոզելու խնդիր չունենք. Լևոն Քոչարյան. տեսանյութ
Քաղաքականություն

Միքայել Սրբազանին էլ, Դավիթին էլ կողմ ենք, ստորագրությունները կան, համոզելու խնդիր չունենք. Լևոն Քոչարյան. տեսանյութ

04/07/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր»․ Պոլսո հայոց պատրիարք

«Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր»․ Պոլսո հայոց պատրիարք

04/07/2025
ՌԴ երկու հեռուստաալիք իրենց հաղորդումներում ներառում են ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն. հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. ՀՌՀ

ՌԴ երկու հեռուստաալիք իրենց հաղորդումներում ներառում են ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն. հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. ՀՌՀ

04/07/2025
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

04/07/2025
«Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում՝ նաև ինձ». Գարիկ Մարտիրոսյան

«Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում՝ նաև ինձ». Գարիկ Մարտիրոսյան

04/07/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.