«Գնում ես պատկերասրահ, նույն բաները նույն տեղերում կախած է: Թեմատիկ ցուցահանդեսներն էլ մարկետինգի հարց են, թե ինչ հավաքածու դնես, ինչ նկարների խումբ ներկայացնես, ոնց դա գովազդես, դա ամբողջը պրոբլեմ է»,- այսօր՝ հուլիսի 26-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան այցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Բյուջեից փող են ուզում, լավ են անում, բայց բյուջեն էլ պետք է ասի՝ դուք փող աշխատեք:
Էդ սխեման բոլոր տեղերում պետք է դնել. վաճառել են, ուրեմն լավ են աշխատել, չեն վաճառել, ուրեմն չեն աշխատել: Կամ էլ էդ թանգարանը պետք է ընդհանրապես գոյություն չունենա»,- ասել է նա:
Արևային ժամացույցի մոտ վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք այն ճիշտ ժամ է ցույց տալիս, ինչին հնչեց պատասխան, որ հիմա դիրքը ճիշտ չէ. «Բա ամբողջ իմաստը էդ չի՞: Տուրիստին ասում ենք՝ այ այս եղանակով ժամը որոշել են… այնպիսի դիրք չունե՞նք, որ արևը ճիշտ դիրքով լինի: Մեր երեխա վախտվանից մեզ ասել են, որ ժամանակը որոշել են արևի ժամացույցով, բայց ես մինչև հիմա չեմ տեսել, որ տանեն ցույց տան, ասեն՝ այ հիմա ժամը 12:15 է: Սա ամեն ինչ է մեր թանգարանների մշակույթի մասին: Եթե արևի ժամացույց է դրեք այնպես, որ տուրիստը գա, կողքը կանգնի, հարցի՝ ոնց եք ժամը որոշում, իրեն ցույց տանք: Ես վստահ չեմ, որ մենք գիտենք՝ ոնց են որոշում: Այդ ժամացույցի կրկնօրինակը դրեք այնպես, որ այն դառնա կիրառելի գործիք: Որ տուրիստներն ասեն՝ գնացինք, Հայաստան սենց բան տեսանք»: