Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ–ում գտնվող անշարժ գույքի գործի հետ կապված միջազգային «Վինսոն և Էլկինս» ընկերությունը հրապարակել է հաղորդագրություն։
«ԱՄՆ-ում շուրջ 2 տարի տևած հետաքննությունից հետո Խաչատրյանների կողմից որևէ իրավախախտում կատարելու, այդ թվում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքը անօրինական ճանապարհով ստացված եկամուտներով ձեռք բերելու հանգամանք չի հայտնաբերվել և չի հաստատվել։
2024 թվականի հունիսի 11-ին Խաչատրյանների նկատմամբ հետաքննությունը դադարեցվել է: Հետաքննության դադարեցման և բռնագանձման գործի կասեցման որոշման հենքով Արդարադատության դեպարտամենտը և Խաչատրյանները համաձայնություն են ձեռք բերել, որ Հոլմբի Հիլզի գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը` Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: