Շուրջ 3 տարի տևած դատական պրոցեսի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջը նոր պահանջ է ներկայացրել։ ՊՈԱԿ-ը անտառների վարձակալության դատական գործի շրջանակներում հայցի առարկայի և հիմքի փոփոխության միջնորդություն է ներկայացրել, որով խնդրել է Լաուրա Եփրեմյանից հօգուտ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բռնագանձել ընդհանուր 928 770 դրամ՝ որպես պայմանագրային խախտմամբ անտառային հողն օգտագործելու հետևանքով պատճառված վնաս:
Հիշեցնենք՝ ՊՈԱԿ-ը միայն մեկ պահանջով էր դիմել դատարան՝ վաղաժամկետ լուծել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և քաղաքացի Լաուրա Եփրեմյանի միջև 2010թ․ ապրիլի 8-ին կնքած անտառային հողերի վարձակալության պայմանագիրը:
Այդ պայմանագրով Լաուրա Եփրեմյանին 50 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման էր հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության 9,42 հա մակերեսով անտառային տարածք՝ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով:
«Հայանտառ»-ը դատարանին հայտնել էր, որ վարձակալը՝ իր նախաձեռնությամբ, առանց որևէ թույլտվության կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի նպատակային նշանակությունը փոխելու, իրականացրել է կառուցապատման աշխատանքներ, որով «Հայանտառին» հասցրել է վնասներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: