Հայաստանն ու Թուրքիան բավական առողջ երկխոսություն են վարում՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը։
«Մենք միանգամայն պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բացել սահմանները։ Պատրաստ ենք կատարել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները, ունենք բավական առողջ երկխոսություն Թուրքիայի հետ։ Ժամանակն է, որ այդ պայմանավորվածությունները գետնի վրա ի կատար ածվեն»,- ասել է Միրզոյանը։
Նախկինում Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել էին բացել սահմանները երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։