• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
28/06/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«Հայերի միայն 13 տոկոսն է աջակցում Փաշինյանին». Հարութ Սասունյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
17/07/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Հայերի միայն 13 տոկոսն է աջակցում Փաշինյանին». Հարութ Սասունյան

2024 թվականի հուլիսի 3-6-ը Հայաստանում Gallup International-ի անցկացրած հարցախույզը ցույց տվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջել է մինչև 13,4 տոկոս հայ հնարավոր ընտրողների շրջանում։ Երբ վեց տարի առաջ նա առաջին անգամ եկավ իշխանության, նրա վարկանիշը մոտ 80 տոկոս էր։

Հարցին՝ «Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը».
– Հանրության 13,4%-ն ասել է, որ նրա աշխատանքը համարում է «լիովին դրական»։ Սա 4%-ով ավելի է, քան երկու ամիս առաջ՝ մայիսին։
– 21,7%-ը նրա աշխատանքը հուլիսին գնահատել է որպես «ավելի շուտ դրական»՝ 3%-ով ավելի մայիսի համեմատ:
– 40,3%-ը նրա աշխատանքը հուլիսին գնահատել է որպես «ընդհանրապես բացասական»՝ 1%-ով ցածր, քան մայիսին:
– 14,5%-ը նրա աշխատանքը հուլիսին գնահատել է որպես «ավելի շուտ բացասական»՝ 4%-ով ցածր մայիսի համեմատ:
– Մասնակիցների 10,1%-ն ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին:
Սա նշանակում է, որ հանրության 35.1%-ը հուլիսին Փաշինյանի աշխատանքը գնահատել է որպես «դրական» և «ավելի շուտ դրական»՝ մայիսի 27.8%-ի դիմաց, մինչդեռ մեծամասնությունը՝ 54.8%-ը, հուլիսին նրա աշխատանքը գնահատել է «բացասական» և «ավելի շուտ բացասական»՝ մայիսի 59,7 տոկոսի համեմատ։

Հարց․ «Եթե հաջորդ կիրակի լինեն Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին կտաք Ձեր ձայնը»։ Ահա նրանց պատասխանները.
1) Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 14.4%։
2) «Հայաստան» դաշինքին՝ 3.7%։
3) «ԴՕԿ/Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցությանը՝ 3,5%։
4) «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 2,3%։
5) Բագրատ Սրբազանին՝ 1,5%։
6) «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 1,2%։
7) «Հանրապետություն» կուսակցությանը` 0,6%։
8) Այլ՝ 2%։
9) Ոչ մեկին՝ 8,6%։
10) Հրաժարվում են պատասխանել՝ 29.6%։
11) Չեն մասնակցելու ընտրություններին՝ 32,5%։
Այս թվերը կարևոր պատկերացում են տալիս հաջորդ ընտրությունների վերաբերյալ: Փաշինյանի իշխող կուսակցությունը կհավաքի ընդամենը 14,4 տոկոս, իսկ մյուս կուսակցությունները, եթե դաշինք կազմեն, կհավաքեն ձայների 14,8 տոկոսը։ Որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները դառնան մեծամասնություն հաջորդ խորհրդարանում, նրանք պետք է ոչ միայն դաշինք կազմեն, այլև փորձեն ձայներ ստանալ մնացած 70,7 տոկոսից, որոնք հրաժարվել են պատասխանել կամ դժվարացել են պատասխանել կամ չեն քվեարկելու։
Հարցին՝ «Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ», հարցվողները պատասխանել են.
– «Լիովին ճիշտ»՝ 15.2%։
– «Ավելի շուտ ճիշտ»՝10,6%։
– «Ընդհանրապես սխալ»՝28,5%։
– «Ավելի շուտ սխալ»՝ 23.1%։
– «Դժվարանում եմ պատասխանել»՝ 22,5%։
Սա նշանակում է, որ մեծամասնությունը՝ 51,6%, կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում։ Միայն 25,8%-ն է կարծում, որ այն շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Սա լավ բան չի հուշում Փաշինյանի և նրա իշխող կուսակցության համար։
Հարցին, թե Արդյոք Հայաստանը պետք է փոխի՞ իր Սահմանադրությունը, ինչպես որ նախագահ Ալիևն է պահանջել, հանրությունը պատասխանել է․
– 80,3%-ը հուլիսին ասել է ոչ, որն ավելի քան կրկնապատկվել է հունվարի 38.1%-ի համեմատ:
– 11,7%-ը հուլիսին ասել է, որ որոշ դրույթներ պետք է փոխել։ Հունվարին նույն բանն ասել է  34,2%-ը։
– 3,3%-ը հուլիսին ասել է, որ լիովին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ Հունվարին նույն բանը ասել է 13,4%-ը։
– 4,7%-ը հուլիսին չի կարողացել պատասխանել, իսկ հունվարին չի կարողացել պատասխանել 14,4%-ը։
Սա շատ կարևոր հարց է, քանի որ Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու հարցում համաձայնել է Ալիևի հետ, մինչդեռ հասարակության 80,3%-ը դեմ է դրան։
Հարցին՝ «Ինչպե՞ս եք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը», հասարակությունը պատասխանել է․
– «Լիովին դրական»՝ հուլիսին 18.3%, ինչը զգալիորեն նվազել է մայիսի 35.1%-ի համեմատ:
– «Ավելի շուտ դրական»՝ 15,5%, մի փոքր ցածր մայիսի 17,8%-ից:
– «Ընդհանրապես բացասական»՝ հուլիսին 32,4%, ինչը գերազանցում է մայիսի 23,5%-ը։
– «Ավելի շուտ բացասական»՝ հուլիսին 14,9%, մի փոքր ավելի, քան մայիսի 10%-ը։
— Չի կարողացել պատասխանել՝ հուլիսին 18,9%-ը, մայիսին՝ 13,6%-ը։
Պատասխանները վկայում են հայ հասարակության կողմից արքեպիսկոպոսի շարժմանն աջակցելու նվազող միտման մասին:

Հարցին՝ «Ըստ Ձեզ՝ արդյո՞ք Հայաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը»։
– 34,2%-ն ասել է՝ «միանշանակ այո»։
– 22,5%-ն ասել է, որ «ավելի շուտ այո»:
– 19,1%-ն ասել է՝ «միանշանակ ոչ»:
– 13,7%-ն ասել է, որ «ավելի շուտ ոչ»:
– 10,5%-ն ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին։
Սա վկայում է այն մասին, որ 56,7%-ը կողմ է Հայաստանի անդամակցությանը ԵՄ-ին, իսկ 32,8%-ը դեմ է դրան։ Մեծամասնությունը համաձայն է Փաշինյանի հետ։ Կարծում եմ, որ սա անիրատեսական ցանկություն է հայ ժողովրդի և վարչապետի կողմից, քանի որ Հայաստանի տնտեսության մեծ մասը կապված է Ռուսաստանի հետ, և այդ կարևոր կապի ցանկացած խափանում կործանարար ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Եվրամիությանը կողմնակիցների արձագանքը հիմնականում  պայմանավորված է Հայաստանի հանրության մեծ հիասթափությամբ Ռուսաստանից՝ Հայաստանին ռազմական ճանապարհով օգնության չգալու համար։ Մյուս կարևոր խնդիրն այն է, թե արդյոք ԵՄ-ն թույլ կտա Հայաստանին միանալ իրեն։ Ինչպես գիտենք, Թուրքիան տասնամյակներ շարունակ անհաջող կերպով փորձում է անդամակցել ԵՄ-ին, իսկ Վրաստանը նույնպես տարիներ շարունակ փորձում է անդամակցել ԵՄ-ին։ Հայաստանը երկար տարիներ սպասելու է:
Նման մի հարց է տրվել, թե «Արդյո՞ք Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) և սկսի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը»։
– 28,8%-ն ասել է՝ «միանշանակ այո»:
-17,3%-ն ասել է, որ «ավելի շուտ այո»:
– 21,4%-ն ասել է՝ «միանշանակ ոչ»:
-15,6%-ն ասել է, որ «ավելի շուտ ոչ»:
– 16,9%-ն ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին։
Սա խոսում է այն մասին, որ հասարակության 46,1%-ը կողմ է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, իսկ 37%-ը դեմ է ԵԱՏՄ-ից դուրս գալուն։
Հաջորդ հարցը. «Արդյո՞ք Հայաստանը պետք է դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և ձգտի միանալ ՆԱՏՕ-ին։
– 44,3%-ը հուլիսին ասել է. «Հայաստանը չպետք է որևէ կառույցի անդամ լինի. պետք է լինել չեզոք երկիր»։ Փետրվարին նույն պատասխանը տվել էր 40,3%-ը։
– «Հայաստանը պետք է շարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին» հուլիսին ասել է 16,9%-ը։ Փետրվարին նույն պատասխանը տվել էր 28%-ը։
– 29%-ը հուլիսին ասել է, որ «պետք է ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին»: Փետրվարին նույն պատասխանը տվել էր 22,5%-ը։
– 9,8%-ը հուլիսին ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին, իսկ փետրվարին նույն պատասխանը տվել էր 9,2%-ը։
Ոչ զարմանալիորեն, այս պատասխանները վկայում են Հայաստանի հասարակության հետաքրքրության նվազման միտման մասին՝ կապված Ռուսաստանի հետ և Արևմուտքի նկատմամբ հետաքրքրության աճով: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ին միանալու ցանկությունը անիրատեսական ցանկություն է:
Այս վերջին հարցախույզը ցույց է տալիս հայ հասարակության շարունակական դժգոհությունը Փաշինյանի և նրա կուսակցության նկատմամբ և հանրության հետաքրքրությունը Ռուսաստանից դեպի Արևմուտք թեքվելու հարցում:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Tags: նիկոլ փաշինյանTribune.am
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

ՇՏԱՊ. Միքայել սրբազանը հարցաքննվում է ՔԿ-ում. ինչ է կատարվում Քննչականի մոտ. ՈւՂԻՂ
Հասարակություն

ՇՏԱՊ. Միքայել սրբազանը հարցաքննվում է ՔԿ-ում. ինչ է կատարվում Քննչականի մոտ. ՈւՂԻՂ

27/06/2025
«Հարգել մեր սրբավայրերը, դադարեցնել ձերբակալությունները». Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է իրավապահների ներխուժումը Մայր Աթոռ
Հասարակություն

«Հարգել մեր սրբավայրերը, դադարեցնել ձերբակալությունները». Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է իրավապահների ներխուժումը Մայր Աթոռ

27/06/2025
«Թալանչի, սրիկա, ստահակ. ոնց ասել եմ, որ ոչ մի ձուկ ու ոչ մի մուկ չի պլստալու». Նիկոլ Փաշինյանն էլի հունից դուրս եկավ
Քաղաքականություն

«Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը». Փաշինյան

27/06/2025
Քոսոտ, փսլնքոտ լակոտներ, ես սպառնալի՞ք եմ, ամբողջ կյանքս պետության համար եմ աշխատել. սրբազան. տեսանյութ
Քաղաքականություն

Քոսոտ, փսլնքոտ լակոտներ, ես սպառնալի՞ք եմ, ամբողջ կյանքս պետության համար եմ աշխատել. սրբազան. տեսանյութ

27/06/2025
Հնարավորության դեպքում ամռանը կկազմակերպվի Իրանի նախագահի այցը Հայաստան․ Սոբհանի
Քաղաքականություն

Հնարավորության դեպքում ամռանը կկազմակերպվի Իրանի նախագահի այցը Հայաստան․ Սոբհանի

27/06/2025
Իշխանությունների կողմից Արցախի Աժ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորման քաղաքական մոտիվացված քայլը դիտվում է փորձ՝ լռեցնելու Արցախի օրինական ներկայացուցիչներին. հայտարարություն
Իրավունք

Իշխանությունների կողմից Արցախի Աժ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորման քաղաքական մոտիվացված քայլը դիտվում է փորձ՝ լռեցնելու Արցախի օրինական ներկայացուցիչներին. հայտարարություն

27/06/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
ՇՏԱՊ. Միքայել սրբազանը հարցաքննվում է ՔԿ-ում. ինչ է կատարվում Քննչականի մոտ. ՈւՂԻՂ

ՇՏԱՊ. Միքայել սրբազանը հարցաքննվում է ՔԿ-ում. ինչ է կատարվում Քննչականի մոտ. ՈւՂԻՂ

27/06/2025
«Հարգել մեր սրբավայրերը, դադարեցնել ձերբակալությունները». Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է իրավապահների ներխուժումը Մայր Աթոռ

«Հարգել մեր սրբավայրերը, դադարեցնել ձերբակալությունները». Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է իրավապահների ներխուժումը Մայր Աթոռ

27/06/2025
«Թալանչի, սրիկա, ստահակ. ոնց ասել եմ, որ ոչ մի ձուկ ու ոչ մի մուկ չի պլստալու». Նիկոլ Փաշինյանն էլի հունից դուրս եկավ

«Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը». Փաշինյան

27/06/2025
Քոսոտ, փսլնքոտ լակոտներ, ես սպառնալի՞ք եմ, ամբողջ կյանքս պետության համար եմ աշխատել. սրբազան. տեսանյութ

Քոսոտ, փսլնքոտ լակոտներ, ես սպառնալի՞ք եմ, ամբողջ կյանքս պետության համար եմ աշխատել. սրբազան. տեսանյութ

27/06/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In