Ես մասնագետ չեմ, դիմեք փորձագետներին: Պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչ գնահատական կտա հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության քայլերին՝ պատասխանեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Բայց մի բան գիտեմ, որ, փաստորեն ուզում էին ԱԺ-ի վրա հարձակվել, ներխուժել այնտեղ, որը հանցագործություն է, ինչը կանխվեց։ Ես այն գիտեմ, որ 2018 թվականի հեղափոխության ժամանակ ամեն ջանք գործադրվել է, որպեսզի ժողովուրդը ոստիկանության նկատմամբ որևէ ուժ չկիրառի»,-ասաց նա։