Ներգնա տուրիզմի թվերն ավելի ցածր են նախորդ տարվա համեմատ, մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Ունեինք դրսից Հայաստան եկած աշխատանքային միգրանտներ, որոնց մի մասը, մեր ունեցած վիճակագրության համաձայն, Հայաստանից արդեն հեռանում է կամ հեռացել է։ Դա վերաբերում է ոչ միայն բարձր կվալիֆիկացիա ունեցող մարդկանց, այլ նաև՝ ցածր։ Երեկ նայում էինք թվերը. Հնդկաստանի եկած քաղաքացիների 25 տոկոսի չափն արդեն Հայաստանում չէ, ինչը վկայում է արտաքին պահանջարկի թուլացման մասին»,-ասաց Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ խոսքը 2023 թվականի սկզբից սկսած եկած հնդիկների մասին է։
«Ունեինք 17 հազար հոգի։ Մեր վերջին դիտարկումներով՝ այս պահին Հայաստանում գտնվողները 11 հազար հոգի են»,- ասաց ԿԲ նախագահը։