Կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը: Այս մասին տեղեկացնում են Կարատեի ազգային ֆեդերացիայից:
«Ալիսան 21 տարեկան էր, Հայաստանի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն, ֆեդերացիայի լավագույն մրցավարներից։ Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը 17:00-ից Կարմիր բլուր սգո սրահում, հասցեն ` ք. Երևան, Չարբախ, Շիրակի 74/1: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ողջ անձնակազմը վշտակցում է Ալիսա Ասոյանի ընտանիքին և հարազատներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ շրջանառվող լուրերի` Ալիսա Ասոյանը մահացել է սրտի կանգից: