ՆԱՏՕ-ի դեսպանները ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել են Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը։ Այս մասին ասված է դաշինքի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ներկայիս գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերին: