Նաիրի Հոխիկյանը Telegram-ի իր ալիքում լուսանկար է տեղադրել, որին կից գրել է.
«Այս սեղանի շուրջ նստած բոլոր ղեկավարները լքում են Նիկոլին, քանի որ իրենց էլ լքում են հնարավորությունները, իսկ Իլհամը փորձում է ստանալ ավելին։ Աշխարհի 5-րդ վերաբաժանումն ավելի արագ է ընթանում ու հասնում վերջնակետին, և մեզ համար կենսական անհրաժեշտություն է գիտենալ և պատրաստվել։ Իհարկե, շատերը կգերադասեն հիմար լինել և վայելել կորեկը, բայց պետք է իմանալ, որ 2025-ի հունվարի 17-ից հետո, երբ Դոնալդ Թրամփը կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, Արևմուտքը կրկին կնվազեցնի հետաքրքրությունը Անդկովկասի նկատմամբ՝ կրկին մեզ մենակ թողնելով թուրքական յաթաղանի առաջ, իսկ Ռուսաստանը կրկին կգերադասի թուրքի հետ առևտուր անել։ Մեզնից է կախված՝ կրկնելու ենք 1921-ի Մոսկվայի և Կարսի պատմությունը, թե՞ գոնե այս անգամ ավելի խելամիտ կլինենք ու մեկ քայլ առաջ կնայենք։ Եթե առաջ նայենք, Սյունիքը և Գեղարքունիքը կպահենք՝ հետագայում Արցախը ազատագրելու ծրագրով։ Նիկոլը այս զարգացումների մեջ տեղ չունի։ Նույնիսկ երբեմնի նիկոլական տաքսիստներն են խոստովանում, որ Նիկոլը մի առավոտ անհետանալու է՝ ՔՊ-ի մանկլավիկներին թողնելով պետական օրինական գիլիոտնինի առաջ»: