Ադրբեջանը կարող է նորից հարձակվել, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապեյանը:
-2018-2021 թվականներին Դուք եղել եք Նիկոլ Փաշինյանի թիմում։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ, ինչպե՞ս համաձայնվեցիք:
– Ես զինվորական և պետական ծառայության մեծ փորձ ունեմ, մինչև Փաշինյանը արդեն ծառայել էի հայրենիքին պատասխանատու պաշտոններում։ Այսպես, 2006-2016 թվականներին ղեկավարել եմ Հայաստանի ռազմական հետախուզությունը, եղել եմ նաև Ռուսաստանում մեր երկրի ռազմական կցորդը։ 2018-ի իրադարձությունների արդյունքում Հայաստանում իշխանության եկավ նոր թիմ։ Այս մարդիկ բացարձակապես չէին հասկանում, թե ինչպես փոխգործակցել բանակի հետ, բացարձակ դիլետանտ էին պաշտպանական հարցերում։ Ըստ երևույթին, այս խնդիրը լուծելու համար հաճոյացան ինձ։ Ես երբեք ուշադրությունը չեմ կենտրոնացրել կոնկրետ մարդկանց վրա, ծառայել եմ բացառապես երկրին։ Ես որոշեցի լինել նրանց կողքին, որպեսզի ղեկավարությունը ճակատագրական սխալներ թույլ չտա։
– Ի՞նչ կարող եք ասել Փաշինյանի հետ աշխատելու մասին։ Ի՞նչ եք խորհուրդ տվել նրան, ինչպե՞ս է նա արձագանքել Ձեր առաջարկություններին, ինչպե՞ս է նա իրեն պահում անձնական շփման մեջ:
– Սկզբնական շրջանում նա լսում էր առաջարկություններն ու խորհուրդները: Օրինակ՝ 2018-2021 թվականներին նա չէր փորձում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ոչինչ չէր ասում Ղարաբաղից հրաժարվելու մասին։ Իմ հեռանալուց հետո դիրքորոշումը, ցավոք, փոխվեց։
-2020 թվականի ղարաբաղյան պատերազմից առաջ բավական շատ ահազանգեր կային մոտալուտ սրացման մասին։ Օրինակ՝ խոշոր բախումներ տեղի ունեցան 2016 թվականին («քառօրյա պատերազմ») ։ Դուք եւ ընդհանրապես Հայաստանի ղեկավարությունը հասկացե՞լ էիք, որ նոր պատերազմ է հնարավոր։
-Ինչ վերաբերում է իմ կենսագրությանը, Դուք ամեն ինչ ճիշտ ասեցիք: Միակ բանը, որ կավելացնեմ, այն է, որ ես 10 տարի եղել եմ ռազմական հետախուզության պետ՝ 2006-2016 թվականներին, ավելի քան 30 տարի ծառայել եմ ՀՀ Զինված ուժերում: Ինչպես հայտնվեցի իշխող թիմում: Նախ, ես այնտեղ չեմ հայտնվել և երբեք չեմ եղել այդ թիմում։ Երկրորդ՝ ես երբեք չեմ դիրքավորվել որևէ մեկի կողմից կամ որևէ մեկի թիմում, ես ծառայել եմ հայրենիքին։ Ծառայության ընթացքում, իհարկե, կարևոր է, թե ով է պետության ղեկավարը, բայց ես նրանց չեմ ծառայել։
Ինչո՞ւ դարձա Նիկոլ Փաշինյանի խորհրդականը: Ես տեսել եմ, որ այդ մարդիկ դիլետանտ են։ Նրանք իշխանության եկան փողոցային բողոքական զանգվածով և, սկզբունքորեն, դա սպառնալիք էր Հայաստանի պետականությանը։ Արդեն 2018 թվականին ես դա հասկացել էի։ Նիկոլ Փաշինյանի գալու պահին ես Ռուսաստանում Հայաստանի ռազմական կցորդն էի։ Եվ, բնականաբար, երբ ես հնարավորություն ունեցա շփվել նրա հետ, ես հասկացա, թե ինչ խնդիրներ կարող են լինել: Ես փորձեցի լինել նրա կողքին, որպեսզի սխալներ թույլ չտա:
Պետք է ասեմ, որ երբ պետության նախկին ղեկավարը հրաժարական տվեց, և բոլորը, ովքեր դեմ էին Նիկոլ Փաշինյանին, պարտվեցին, իսկ նա հաղթեց 2018-ի ընտրություններում։ Մենք նրա հետ շփվել ենք մի քանի վկաների ներկայությամբ և հարց է եղել, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը։ Այն ժամանակ ես նրան ասացի, որ Դուք չեք կարող լինել Հայաստանի վարչապետ, որովհետև Դուք պատրաստ չեք երկիր և ընդհանրապես որևէ կառույց ղեկավարել։ Այդ ժամանակ նա հարց տվեց. «Ինչի՞ մեջ եք տեսնում ինձ»: Ես նրան ասացի. «Դուք շատ փորձառու խորհրդարանական եք, մի քանի գումարումներ ներկա եք եղել, այնպես որ, եղեք խորհրդարանի նախագահ»:
2018-ին ես միանշանակ կանխատեսել էի, որ մի քանի տարվա ընթացքում նոր պատերազմ կլինի ու մենք կպարտվենք։ Ինչ հիմքեր ունեի: Բավական էր վիճակագրությունը և բաց տվյալները: Օրինակ, 1990-ականներին Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշները քիչ թե շատ համեմատելի էին։ Մեր բնակչության թիվը մոտենում էր 4 միլիոնին, իսկ նրանք մոտ 6 միլիոն էին: Երկու հանրապետությունները չունեին բյուջե և կառուցվածքային բանակ: Մենք կարողացանք ավելի արագ կազմակերպվել առաջին հերթին հայազգի խորհրդային սպաների շնորհիվ ու դրա համար էլ այն ժամանակ հաղթեցինք։
30 տարի անց Հայաստանում մնացել է 2,5 մլն մարդ, Ադրբեջանում, ընդհակառակը, հասել է 10 մլն-ի։ Բյուջեներն ու Զզինված ուժերն անհամեմատելի են։ Նրանց բանակի թվաքանակը հասել է 150 հազարի, մոբիլիզացիոն ռեզերվով՝ մինչև 800 հազարի, մեր ցուցանիշները մի քանի անգամ պակաս են։ Ադրբեջանը նաև բացարձակ առաջադիմության է հասել սպառազինության, տեխնիկայի, կրակային հզորության առումով։ Նման պայմաններում հեռանկարները բավականին հստակ էին ներկայացվում։
Ավելին, պարբերաբար շփման գծում արդեն խնդիրներ էին առաջանում։ Օրինակ՝ 2020 թվականի հուլիսի 12-ին մեր երկրների միջև դիրքերից մեկի համար բախումներ տեղի ունեցան։ Դրանից հետո ես Փաշինյանին հայտնեցի, որ պատերազմ սկսելու քաղաքական որոշումը Ադրբեջանը, իմ կարծիքով, արդեն կայացրել է, մեկ-մեկուկես ամսվա ընթացքում կսկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ։
– Ի՞նչ էր արվում իրավիճակը շտկելու, պատերազմը կանխելու համար։
– Անձամբ ես առաջարկել եմ օգնություն խնդրել մեր առանցքային դաշնակից Ռուսաստանից։ Ցավոք, այս գաղափարը արձագանք չգտավ։ Ողբերգությունն այն էր, որ իշխող թիմի մեծ մասը չափազանց թույլ էր պատկերացնում զինված ուժերի կարիքներն ու պահանջները։ Բավական է ասել, որ նրանցից գրեթե ոչ մեկը բանակում չի ծառայել, դրանից խուսափել է նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Այս մարդիկ, չգիտես ինչու, կարծում էին, որ պատերազմի դեպքում մարտական գործողությունների պատասխանատուն լինելու է բացառապես պաշտպանության նախարարությունը։ Ընդ որում, ադրբեջանցիներն այլ մոտեցում ունեն, նրանց մոտ պատերազմի դեպքում կռվում է ամբողջ երկիրը։ 2020 թվականին հակամարտության սկսվելուց հետո այնտեղ անմիջապես շտաբ հայտնվեց, երկրի նախագահը կատարում էր գլխավոր հրամանատարի գործառույթները և միանշանակ պատասխանատու էր արդյունքի համար:
-Ի՞նչ կարող եք ասել ղարաբաղյան Զինված ուժերի մասին։ Ինչպե՞ս են նրանք համագործակցել հայկական բանակի հետ։
-Ռազմական գերատեսչությունների մակարդակով փոխգործակցությունը սերտ էր։ Զինծառայողները նույնպես լավ պատրաստ էին, ուղղությունների մեծ մասում հետքայլ չարեցին, շատերն իսկական հերոսություն ցուցաբերեցին։ Օրինակ՝ 2020 թվականին պատերազմը տևեց 44 օր, շատ ստորաբաժանումներ այս ամբողջ ընթացքում անցան առանց մեկ ռոտացիայի, չնայած հայտնի է, որ փոխարինումը սովորաբար տեղի է ունենում ռազմական գործողությունների երրորդ օրը: Կրկնում եմ՝ խնդրահարույց է դարձել կառավարման հարցը։ Ղարաբաղյան ղեկավարությունը ինչ-որ ծրագրեր է կազմել, Երևանում ընդհանրապես խուսափել են խնդիրների լուծումից, շատ խնդիրներ ուղղակի գցել են գլխավոր շտաբի վրա։ Ինչ-որ առումով նման մոտեցումը պարտիզանական էր հիշեցնում և հանգեցրեց հասկանալի արդյունքի։
-Ի՞նչ եզրակացություններ են արվել 2020 թվականի պատերազմից հետո։ Հայաստանի ղեկավարության քաղաքականությունն ինչ-որ կերպ փոխվե՞լ է։
-Ես միանշանակ հանդես եմ եկել այն բանի օգտին, որպեսզի դիմեմ Ռուսաստանի օգնությանը մեր պաշտպանունակության ամրապնդման գործում։ 2021 թվականին չորս ամիս զբաղեցրել եմ պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այս ընթացքում ես մի քանի անգամ եկել եմ Մոսկվա, մենք փոխգործակցության մեծ ծրագիր ենք մշակել։ Այսպես, մեր խնդրանքով ռուս բարձրաստիճան սպաները և գեներալները՝ ՌԴ գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ, ուսումնասիրել են 2020 թվականի պատերազմի փորձը և ստեղծել հսկայական փաստաթուղթ այն մասին, թե որ ուղղությամբ պետք է բարեփոխել Հայաստանի Զինված ուժերը։ Նախատեսվում էր գնել և կարճ ժամանակում մատակարարել ռուսական զենքը։ Բացի այդ, մեր զինված ուժերում պետք է հայտնվեին ռուս խորհրդականներ, որոնք կօգնեին ուսուցանել անձնակազմին։
Եթե այդ ծրագիրը հնարավոր լիներ իրականացնել, ապա Ռուսաստանի և Հայաստանի միությունը կհիշեցներ Ադրբեջանի և Թուրքիայի միությանը։ Տեղեկության համար ասեմ, որ ադրբեջանական բանակում թուրք խորհրդականներն աշխատում են արդեն գումարտակի մակարդակով և հասնում են պաշտպանության նախարարի մակարդակին։ Նմանատիպ համակարգ մենք ուզում էինք ստեղծել մեզ մոտ։ Զենքի առաջին մատակարարումներն արդեն տեղի էին ունեցել, կազմվել էին ռուս սպաների ցուցակներ, որոնք պետք է ժամանեին մեզ մոտ։ Ցավոք, ինձ հեռացրին պաշտոնից, և այդ բոլոր ծրագրերը ի չիք դարձան։
Եկեք ուրիշների փոխարեն չխոսեմ, ինքս ասեմ իմ մասին. 2021 թվականին նշանակվել եմ պաշտպանության նախարարի պաշտոնում, այնտեղ եղել եմ մոտ չորս ամիս։ Այս չորս ամիսների ընթացքում ես մի քանի անգամ եղել եմ Մոսկվայում, պայմանավորվել ենք ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Ռուսաստանի գլխավոր շտաբի ակադեմիայի և այլ ակադեմիաների շուրջ 40 բարձրաստիճան սպաներ և գեներալներ, Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբից՝ գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ, շուրջ 40 օր փորձագիտական աշխատանք են իրականացրել Հայաստանում:
Պատկերացնում եք, չէ՞: Եվ ահա այդպիսի փաստաթուղթ կազմեցին, ինչպիսին իրենք, իրենց կարծիքով, տեսնում են Հայաստանի Զինված ուժերը։ Այդ փաստաթուղթն ընդունվեց, և մենք համատեղ սկսեցինք դա իրականացնել։ Ավելին, պլանավորվել էին ռազմատեխնիկական հարցեր, սպառազինությունների մատակարարում և գնում, սպառազինությունների գնում Ռուսաստանից։ Նաև հայկական զինված ուժերում պետք է հայտնվեին խորհրդականներ՝ ռուս սպաներ, որոնք կօգնեին հայերին զորքերի ուսուցման հարցում, նույնն է, ինչ Թուրքիան անում է Ադրբեջանում։ Սկսած գումարտակի հրամանատարից՝ այնտեղ նստած են թուրք սպաները և օր ու գիշեր նրանց մարզում են՝ մինչև պաշտպանության նախարարը ներառյալ։ Նույնը մենք ծրագրել էինք անել Հայաստանում Ռուսաստանի օգնությամբ, և մենք գրեթե ամեն ինչ պայմանավորվել էինք այդ մասին։ Ցավոք, ես չհասցրեցի դա կյանքի կոչել։ Սպառազինության առաջին մատակարարումներն արդեն եղել են իմ օրոք։ Սկզբում փորձանմուշները ուղարկվեցին, շատ քիչ, իսկ հետո արդեն սպառազինության առաջին մատակարարումները եղան։ Արդեն կային սպաների ցուցակներ, որոնք պետք է Հայաստան գային ըստ համաձայնության և տարբեր մակարդակներով, կոչումներով խորհրդականներ դառնային, բայց ինձ հանեցին, և այդ ամենը ի չիք դարձավ։
-Ինչո՞ւ ծրագիրը չիրականացվեց։ Ո՞վ է մեղավոր դրանում:
-Ստույգ տվյալներ չունեմ, կարող եմ միայն ենթադրել։ Կարծում եմ ՝ Փաշինյանի թիմում հասկացել են, որ վաղ թե ուշ իրենցից պատասխան կպահանջեն նախորդ սխալ հաշվարկների համար, ուստի նրանց նոր մեղավորներ էին պետք։ Այդ ժամանակ բանակի շատ ղեկավարներ արդեն ճաղերի հետևում էին, այս ռեսուրսը սկսեց սպառվել։ Հաջորդ մեղավորը որոշեցին դարձնել Ռուսաստանին։ Իհարկե, դա սխալ որոշում էր, մտերիմ դաշնակցի հետ վիճել չարժեր, բայց իշխող թիմում դա չէին հասկանում։
-Ինչպե՞ս հետագայում զարգացավ իրավիճակը: 2023 թվականին հայերը վերջնականապես կորցրեցին Ղարաբաղը։
-2023 թվականի սեպտեմբերին ևս մեկ սխալ է եղել։ Ղարաբաղը հանձնել են գրեթե առանց մարտի, թեև դիմադրություն ցույց տալու համար բոլոր պայմանները կային։ Միայն Արցախում (Ղարաբաղում) 5 մլրդ դոլարի սպառազինություն կար։ Օրինակ՝ այնտեղ տանկային և հրետանային գնդեր էին կանգնած, ամբողջ տեխնիկան մարտական պատրաստության մեջ էր, անձնակազմերը պատրաստված էին։ Ես անձամբ ստուգել եմ այդ ամենը: Ավելին, ադրբեջանցիների հարձակումից հետո առաջին ժամերին իսկապես դիմադրություն էր ցուցաբերվում։ Իմ տվյալներով ՝ Աղդամի ուղղությամբ ղարաբաղցիները լուրջ վնաս են հասցրել հակառակորդին։
Կրկին մենք ականատես եղանք քաղաքական ղեկավարության կաթվածահար վիճակին։ Նիկոլ Փաշինյանն այս իրադարձություններից առաջ և դրա ընթացքում հրաժարվեց Ղարաբաղից, բախտի քմահաճույքին նետեց սեփական քաղաքացիներին։ Ինչո՞ւ նա այդպես վարվեց: Ես ինքս եմ այդ հարցը տալիս։ Կարծում եմ՝ Արևմուտքում երբեք Ղարաբաղը Հայաստանի մաս չեն համարել, իսկ Փաշինյանը, հավանաբար, ցանկանում էր հասնել Արևմուտքի բարեհաճությանը։
-Հայկական ղեկավարությունը կատարվածի համար մեղադրում է ռուս խաղաղապահներին։ Ի՞նչ եք մտածում այդ մասին:
– Խաղաղապահները չպետք է պատերազմեն ոչ մեկի հետ, դա հակամարտության կողմ չէ։ Նրանք զբաղվում են հաշտեցմամբ, հանդես են գալիս միջնորդների դերում։ Երբ ես պաշտպանության նախարար էի, շատ կարգապահ, կազմակերպված կառույց էի տեսնում։ Կարող եմ ասել, որ նրանք իրենց աշխատանքը լավ են կատարել։ Օրինակ՝ նրանց օգնությամբ պարբերաբար տեղի են ունեցել գերիների փոխանակումներ։ Ես վստահ եմ, որ եթե Հայաստանը ներգրավվեր հակամարտության մեջ, պատերազմը շարունակվեր թեկուզ երկու-երեք օր, ապա խաղաղապահներն օգնության կգային։ Փոխարենը մենք տեսանք Ղարաբաղի ուղղակի հանձնումը, իսկ մեղավորը, չգիտես ինչու, ռուսներն են։
Արցախը հանձնել ենք 5 միլիարդ սպառազինությամբ։ Կար տանկային գունդ, հրետանային գունդ։ Չեմ թվարկի։ Ամեն ինչ մարտունակ վիճակում էր։ Ես անձամբ ստուգել եմ տանկային գունդը։ Վայրկյանաչափով դուրս եկան, անձնակազմը լավ պատրաստված էր, հետո հանձնվեցին։ Անկեղծ ասած, ես շատ հարցեր ունեմ, ապագայում դրանք ում պետք է՝ կտամ: Իսկ եթե նրանք կռվեին, իրավիճակը բոլորովին այլ կլիներ։ Ես վստահ եմ, որ նրանք կդադարեցնեին այդ հակամարտությունը, և վստահ եմ, որ այսօր Ղարաբաղն ավելի մեծ շանսեր կունենար ճանաչվելու։ Պետք էր դիմադրել, առավել ևս՝ սպառազինությունը կար և, ի դեպ, իմ տեղեկություններով, երբ ադրբեջանցիները բրիգադ էին տանում Աղդամի ուղղությամբ, այնտեղ գտնվող զորամասն այն ամբողջովին ոչնչացրեց։ Եվ հանկարծ նրանք հայտարարում են, որ հանձնվում են։ Ինչո՞ւ, որովհետև Հայաստանն էր հանձնվել, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դա մեր գործը չէ։
-Հայաստանի ներկայիս իշխանությունները նաև ՀԱՊԿ-ից հեռանալու ուղեգիծ են որդեգրել։ Ինչպե՞ս եք գնահատում նման քաղաքականությունը։ Արդյո՞ք դա արդարացված է:
-Ես առաջին մարդն էի, ով հանդես եկավ ՀԱՊԿ-ի քննադատությամբ։ Երբ ես ղեկավարում էի պաշտպանության նախարարությունը, ես կազմակերպության այն ժամանակվա գլխավոր քարտուղարին անարդյունավետության, դանդաղկոտության մասին ասել էի։ Բայց ես դա արել եմ բացառապես լավագույն նպատակներով՝ ինչ – որ բան փոխելու, բարեփոխումների դրդելու համար։ Ոչ մի դեպքում ես կոչ չեմ արել դուրս գալ մի կազմակերպությունից, որը գոնե դե-յուրե ապահովում է Հայաստանի անվտանգությունը։ Մանավանդ որ ոչ մի այլ կազմակերպություն չկա։
-Կարո՞ղ է Հայաստանը գտնել այլ ռազմական դաշնակիցներ:
-Երբ ես պաշտպանության նախարար էի, հանդիպում ունեցա ՆԱՏՕ-ի ղեկավարներից մեկի հետ։ Ես նրան հիշեցրեցի, որ մինչ օրս հայկական զինված ուժերը մասնակցում են դաշինքի բազմաթիվ խաղաղապահ առաքելություններին, օրինակ, զորախումբ են ուղարկում Կոսովո։ Ես նրան հարցրեցի, թե ինչո՞ւ նման պայմաններում ռազմական դաշինքն օգնեց Թուրքիային, որը միաժամանակ գործում էր Ադրբեջանի հետ։ Գիտեք՝ ի՞նչ ասաց նա ինձ: Նա պատասխանեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ կարևոր անդամ է, նրա հետ վիճել ոչ ոք չի ցանկանում։ Ստացվում է աբսուրդ իրավիճակ։
Մեր երկիրը փաստացի փորձում է մերձենալ նրանց հետ, ովքեր ավելի շատ են գնահատում մեր հակառակորդներին։ Իմ կարծիքով, դա սովորական տրամաբանությունից դուրս է։
Ես զարմանքով կարդում եմ նաև Caesar ֆրանսիական հաուբիցների գնման մասին լուրերը։ Նման սարքի յուրաքանչյուր կրակոցն արժե մոտ 3 հազար դոլար, իսկ 18 արկից բաղկացած ամբողջ զինամթերքը կրակվում է երեք րոպեում։ Պատկերացնո՞ւմ եք այս տեխնիկայի արժեքը: Բայց այն դեռ սպասարկել է պետք, սովորել հաշվարկները, պահպանել արկերն ըստ եվրոպական կանոնների, դրան գումարած այդ հաուբիցները աշխատում են ավտոմոբիլային բազայի վրա, որը սպառում է միայն ամենաբարձր որակի բենզինը։ Այս ամենը շատ թանկ է: Դա ինձ հիշեցնում է աղքատ մարդկանց պահվածքը, որոնք հանուն ցուցադրության վարկով թանկարժեք կոստյում են վերցնում։
-Ինչ եք կարծում, ինչպե՞ս հետագայում կզարգանա իրավիճակը Ադրբեջանի հետ: Բաքվում պարբերաբար խոսում են դեպի Նախիջևան միջանցքի, Հայաստանում ադրբեջանական պապական հողերի մասին։ Հնարավո՞ր է նոր սրացում:
-Կարծում եմ, որ նոր պատերազմը միանգամայն հնարավոր է։ Առաջին հերթին Ադրբեջանին հետաքրքրում է դեպի Նախիջևան ցամաքային ելքը, որպեսզի նրա միջոցով կապ ունենա Թուրքիայի հետ։ Ես վստահ եմ, որ նման ծրագրի իրականացումը ցավալիորեն կհարվածի հենց Ադրբեջանին։ Եթե տեղի ունենա զինված ագրեսիայի փորձ, ապա ինչ-որ արևմտյան կոալիցիա Ալիևին կհայտարարի բռնապետ և հարմար առիթ կստանա այդ երկիրը օկուպացնելու համար։ Դրանից հետո հանրապետությունը կբաժանեն մասերի և էժան նավթ ու գազ կմղեն Արևմուտք։ Ընդհանուր առմամբ, տեղի կունենա իրաքյան կամ լիբիական սցենարի կրկնություն։ Դրա համար էլ Հայաստանն ինչ-որ առումով բուֆեր է և նույնիսկ Ադրբեջանի գոյության երաշխավոր։
Այն, որ պատերազմը լինելու է Ադրբեջանի նման պահվածքի պարագայում, ես ձեզ կասեմ՝ այո։ Եթե Ադրբեջանը, մոդելավորի իրավիճակը, նրան կհաջողվի գրավել Հայաստանը, ստեղծել, ինչպես իրենք են ասում, Արևմտյան Ադրբեջան։ Նրանք դուրս կգան Թուրքիայի հետ սահման։ Այդ պահից կարելի է համարել, որ Ադրբեջանի համար հաշվիչը միացված է։ Բաքվի ռեսուրսները, որ նրանք ունեն, էլ չեն թողնի նրանց։
Հիշեք, թե Հիտլերը ինչպես էր նպատակ դրել դուրս գալ դեպի Բաքվի նավթ, քանի որ նրան ռեսուրսներ էին պետք։ Անցյալ դարասկզբին, երբ Ռուսական կայսրությունում հեղափոխություն էր, ինչ զորքեր էին այնտեղ ՝ թուրքերն ու անգլիացիները։ Վերցնենք Իրաքը. այնտեղ նավթ կա ու երկիրը քանդել են։ Այժմ Իրաքի բնակիչները մեծ կարոտով են հիշում Սադդամ Հուսեյնին, որին ամբողջ աշխարհի առջև ինչ-որ բռնապետ են սարքել։ Նույնիսկ եթե դա այդպես էր, նրա օրոք երկրում կարգուկանոն կար։ Իրաքում նավթ ու գազ են արտահանում։ Սիրիան վերցրեցին ու բաժանեցին։ Եթե չլիներ Ռուսաստանը, այդ երկիրը կարող էր գոյություն չունենալ։
Նավթային տարածքները մնացել են ամերիկացիների վերահսկողության տակ։ Նրանք փակվել են և այնտեղից նավթ են դուրս մղում։ Ահա սա է Արևմուտքի քաղաքականությունը։ Եվ այսպես կարելի է շարունակել։ Նույնը սպասվում է Ադրբեջանին։ Հայաստանը բուֆեր է, հասկանո՞ւմ եք, և նույնիսկ՝ Ադրբեջանի գոյության երաշխավորն այսօր։ Ադրբեջանի ժողովրդին չեն թողնի այդ ռեսուրսները, եթե չլինի Հայաստանը։ Այն կբաժանեն մասերի և նավթ ու գազ կարտահանեն, այնտեղ խառնաշփոթ կլինի։ Տեսեք, թե ինչպես են Լիբիայում կարոտով հիշում Մուամար Քադաֆիին։ Ես հաճույք եմ ունեցել արաբների հետ հանդիպելուց։ Նրանք ինձ ասում էին, որ կարոտ են զգում։
Արևմուտքը եկավ նավթ ու գազ հանելու այդ երկրից, իսկ ժողովուրդը աղքատ է։ Լիակատար քաոս և չկազմակերպված պետություն։ Իսկ դա իրենց դուր է գալիս, իրենք պետություն չեն կառուցի։ Եթե նրանք կառուցեն պետություններ, ապա պարզապես կհայտնվի նոր ազգային հերոս, որը նրանց այնտեղից դուրս կշպրտի։ Որքան շատ քաոս լինի, այնքան լավ: Նույնը սպասվում է Ադրբեջանին։
– Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի ներքին իրավիճակի մասին: Այս տարվա գարնանը երկրում բողոքի ալիք է բարձրացել։ Ինչպե՞ս եք գնահատում դա: Ինչպե՞ս եք տեսնում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագան։
-Պետությունը գտնվում է ակնհայտ ճգնաժամի մեջ։ Այդ իսկ պատճառով մենք համախոհների հետ ստեղծեցինք «Համահայկական ճակատ» շարժումը։ Հիմնադիր համագումար ենք արել, Հայաստանում կուսակցություն ենք ստեղծում։ Մենք ունենք ապագայի հստակ տեսլական։ Մենք Ռուսաստանին համարում ենք գլխավոր ռազմավարական դաշնակից։ Ցանկանում ենք առաջարկել Հարավային ռազմական դաշինքի ստեղծում Ռուսաստան, Հայաստան և Իրան կազմով։ Մենք ունենք նաև բազմաթիվ սոցիալական նախաձեռնություններ։ Օրինակ ՝ կամաց-կամաց ուզում ենք նվազեցնել հարկային բեռը ֆիզիկական անձանց համար։
Իսկ եթե ընդհանուր առմամբ խոսենք երկրի մասին, ապա ակնհայտորեն նյարդայնացնում է գործող իշխանությունների քաղաքականությունը։ Ինձ թվում է, որ Փաշինյանն այժմ երկու տարբերակ ունի. կամ դուրս կգա մարդկանց մոտ և ներողություն կխնդրի, կամ նրան ուղղակի կվռնդեն։ Շատ քիչ հավանական է, որ նա և իր թիմը մնան մինչև հաջորդ նախատեսված ընտրությունները՝ 2026 թվականը։ Ընդ որում, հիմա բողոքի ակցիաներն ընթանում են խաղաղ ճանապարհով, բայց ես չեմ բացառում, որ հետագայում կարող են հայտնվել մարդիկ, որոնք այլ մեթոդների կդիմեն։