«Քանի որ շատ եք հարցնում, ասեմ` նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը.
«Սահմանադրության նախաբանին և/կամ Անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։
Խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ապագա Սահմանադրության մոդելը (որ այն լինի պրինցիպներ սահմանող և ոչ միկրոկարգավորումներով)։
Այսօրվա նիստի տեսագրությունը քիչ անց կհրապարակվի Արդարադատության նախարարության կողմից։
Առաջիկա նիստում քննարկվելու է կայուն մեծամասնության երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը»,- եզրափակում է նա։