Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց, որ 2018 թվականին ՔՊ-ից իրեն առաջարկ են արել, որպեսզի մասնակցի ընտրություններին։
«Ինձ առաջարկ են արել, կոնկրետ անուն եմ տալիս՝ Սուրեն Պապիկյան։ Տեղն էլ ասեմ՝ Սևանի ավազանում, Չկալովկա գյուղում, Պապիկյանն ինձ առաջարկել է «Իմ քայլը» դաշինքով մասնակցել ընտրություններին։ Իրենց ղեկավարն էլ Վեհափառին է հեռաձայնել։
Ասել եմ՝ ի՞նչ տեսակ պետություն եք ուզում, դուք գաղափարական բան չունեք։ Ասել է՝ դե լավ պետություն ենք ուզում։ Սուրեն Պապիկյանին հարցրեք»,-ասաց Բագրատ Սրբազանը։