«Սրբազան շարժում»-ն այսօր երեկոյան` ժամը 19:30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք է հրավիրել:
«Քննարկվելու են մեր երկրի կարևորագույն օրակարգերը:
Այսօրվա թեման խորհրդարանական դիվանագիտությունն է: Հայկ Մամիջանյանը կներկայացնի այդ ոլորտի բացթողումները, անելիքներն ու հնարավորությունները:
Բոլորին սպասում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում»,- ասվում է հաղորդագրությունում: