Արմեն Աշոտյանը պարգևատրվել է բանտից հրապարակված էսսեների համար։ Մրցանակը նրա կինն է ստացել։
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Հայկական PR մրցանակաբաշխություն 2024․ «Տարվա քաղաքական գործիչ» նոմինացիան հանձնելիս, ցավոք, նոմինանտն անազատության մեջ է։
Մրցանակը ստանում է նրա կինը։ Հայաստանում կան «խղճի բանտարկյալներ»։
Քաղաքական ներկապնակի մի գույն այս պահին պակաս է ամենօրյա թատերաբեմում։ Սակայն, այս քաղաքագիտական երկնակամարում մի նոր աստղ է փայլում։ Բանտից հրապարակված էսսեները քաղաքական հրապարակախոսության դասական գոհարներ են։ Հարգանքներս՝ Արմեն Աշոտյանին»: