• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
21/08/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Արցախ

Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հոդվածը՝ ի պատասխան Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունն աղավաղելու փորձերի

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
02/08/2024
/ Արցախ, Մշակույթ, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հոդվածը՝ ի պատասխան Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունն աղավաղելու փորձերի

Հուլիսի 24-ին Osservatore Romano թերթում լույս տեսած այսպես կոչված ալբանական եկեղեցու կեղծ թեզին ի պատասխան, նույն թերթի օգոստոսի 1-ի համարում Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի` իտալերեն հոդվածի հայերեն թարգմանությունը՝ ստորև․

«Կովկասյան Ալբանիա․ Պատմության ժողովրդականացումը չպետք է այն աղավաղի

Հուլիսի 24-ին հրապարակված «Ճամփորդություն հին Կովկասյան Ալբանիայում. Դեպի Քրիստոնեության արմատները» հոդվածում հեղինակ Ռոսելա Ֆաբիանին փորձում է ընթերցողին ծանոթացնել, Արևմուտքում լայնորեն անտեսված, արևելյան Կովկասի քրիստոնեության ակունքների և նրա մշակութային ժառանգության հետ։ Սակայն այդ տեքստում նշմարվող ոգևորվածությանը չի կարող զոհ գնալ պատմական տեղեկատվության ճշգրտությունը, որը հոդվածի մի շարք հատվածներում թերի է։ Անցյալի վերարտադրությունը առաջին հերթին պահանջում է աղբյուրների և դրանց օգտագործման մեթոդների ճանաչողություն և նրանց հանդեպ հավատարմութուն, հակառակ դեպքում կարելի է ստանալ պատմության խեղաթյուրված և շեղող պատկեր, նպաստելով թյուրիմացությանը, հատկապես այնտեղ, որտեղ դեռ չի ձևավորվել պատմական փաստերի վերականգնման միասնական մոտեցում։

Մանրամասն պատմական վերլուծություն կատարելու փոխարեն, ցանկանում եմ անդրադառնալ միայն հոդվածի որոշ կետերին։

Օրինակ, զարմացնում է հին Կովկասյան Ալբանիայի աշխարհագրական սահմանումը՝ որպես տարածք, որն «սփռվում էր լեռներից՝ հյուսիսում, մինչև Արաքս գետը՝ հարավում, և Կասպից ծովից՝ արևելքում մինչև Վրաստանի (այն ժամանակ Իբերիայի) սահմանները՝ արևմուտքում»։ Առաջին հերթին, անտեսվում է Հայաստանի գոյությունը՝ Կովկասի հին թագավորություններից մեկը, որի հետ ըստ բոլոր դասական և հայ աղբյուրների՝ սահմանակցում էր Ալբանիան։ Մյուս կողմից, Ալբանիայի տարածումը մինչև Արաքս գետ հակասում է այդ նույն աղբյուրների վկայություններին։ Մինչդեռ այս աղբյուրները հաստատում են, որ Ալբանիան տարածվում էր Կուրա գետից դեպի հյուսիս, որտեղ գտնվում էին երկրի քաղաքական և կրոնական կենտրոնը, աղվանական եկեղեցիներից ավանդաբար առաջինը համարվողը և որտեղ հայտնաբերվել են մինչ այսօր հայտնի միակ յոթ աղվանական արձանագրությունները։ Միայն IV-րդ դարի վերջում հարավային հողերը, որոնք տարածվում էին մինչև Արաքս գետը, միացվեցին Ալբանիայի սկզբնական տարածքին:

Քրիստոնեության ներթափանցումը Կովկասում և այդ տարածաշրջանում ձևավորված երեք՝ աղվանից, հայ և վրաց ազգային եկեղեցիների միջև հարաբերությունները բարդ թեմա է, որը դեռ ամբողջությամբ պարզված չէ։ Կովկասյան քրիստոնեության ծագումը I-ին դարում համարվում է օրինականորեն ձեռքբերված ավանդություն, որ տարածաշրջանային բոլոր Եկեղեցիները ընդունում են և տեսնում են դրանում իրենց առաքելականության հիմնավորումը։ Նմանապես, միասնականորեն ընդունում են քրիստոնեացման գործընթացի երկրորդ փուլը, որը սկսում է IV դարից, երբ կովկասյան թագավորությունների վերնախավը դառնում է քրիստոնյա, և քրիստոնեությունը վերածվում է պետական կրոնի։ Այս համատեքստում տարօրինակ է, որ հոդվածի հեղինակը, խոսելով Սինայի աղվանական պալիմփսեստների կարևոր հայտնագործության մասին, պնդում է, որ դրանք հաստատում են Կովկասյան Ալբանիայի առաջին եկեղեցիների գոյությունը արդեն I-ին դարում։

Պալիմփսեստների նշանակալի ներդրումը Աղվանքի պատմության և ընդհանրապես Կովկասի ուսումնասիրության մեջ չի վերաբերում քրիստոնեության այնտեղ հասնելու ժամկետին։ Նրանք ապացուցում են, որ հայ աղբյուրները, հատկապես պատմիչ Կորյունը իրավացիորեն վկայում էին Կովկասում առկա երեք այբուբենների մասին՝ հայերեն, աղվաներեն և վրացերեն, որոնք ծառայում էին Աստվածաշնչի թարգմանությանը արդեն V դարի սկզբին:

Հայ և Աղվանից եկեղեցիների փոխհարաբերությունները դժվար էին արդեն իրենց գոյության առաջին դարերից։ Հայ եկեղեցին խորը ազդեցություն է ունեցել Աղվանից եկեղեցու վրա, այնքան, որ վերջինս միջնադարում զգալիորեն հայկականացված էր։ Այս երևույթի վերաբերյալ պալիմփսեստները ևս կարող են նոր լուսաբանությունների աղբյուր ներկայանալ։ Այս ձեռագրերի խմբագիրներից մեկը՝ Յոստ Գիպերտը, արդարացիորեն հայտնի է դարձնում, որ երկու պալիմփսեստներից մեկում առկա «Հովհաննեսի ավետարանի» աղվանական տարբերակը կրում է հայկական տարբերակի ազդեցությունը։ Սակայն, այդ հարաբերությունների բարդությունը անտեսելով, Ռոսելա Ֆաբիանին պնդում է, որ Աղվանից եկեղեցու «հայկականացումը» սկսվում է XIX դարի սկզբներից՝ նշելով 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագիրը և 1836 թվականին Նիկոլայ I-ի հրամանով Աղվանից եկեղեցու լուծարումը և Հայ եկեղեցուն ենթարկումը։

Եթե ճիշտ է, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել, որ 1724 թվականին Աղվանից եկեղեցու հավատացյալների կողմից ռուսաց ցար Պետրոս I-ին ուղղված խնդրագիրը, որտեղ նրանք հայցում էին կայսեր պաշտպանությունը, գրված է հայերեն, և որ այն ժամանակվա Աղվանից եկեղեցու կաթողիկոս Էսայի Հասան-Ջալալյանը (1702-1728), որն ազնվական ընտանիքից էր և գլխավորում էր կաթողիկոսությունը, գրել էր իր «Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի» հայերեն՝ իր գործի սկզբում թվարկելով նախորդ պատմիչներին, այդ թվում «մեր հայ ազգի» պատմիչներին:

Եվ ինչպե՞ս է, որ Արցախի (այդպես են հայերն անվանում այդ հողերը) եկեղեցիները, որոնք ենթարկվում էին Աղվանից կաթողիկոսության իրավասությանը, ունեն միայն հայերեն արձանագրություններ, որոնք թվագրվում են առնվազն XI-XII դարերով, մինչդեռ աղվանականների հետք չկա։

Արևելագետ Հովսեփ Օրբելու ուսումնասիրած շուրջ հազար արձանագրությունները, որոնք պատկանում են Աղվանաց եկեղեցուն, և որոնց անդրադառնում է Ռոսելա Ֆաբիանին, արդարև բոլորը հայերեն են և կատարվել են այդ եկեղեցու՝ XIX դարի սկզբին Հայ եկեղեցուն ենթարկվելուց մի քանի դար առաջ։

Նման թեմաներով խոսելը, առանց սեփական կարծիքների ծանրությունը հաշվի առնելու, էթիկական խնդիր է առաջացնում։ Դա հատկապես մտահոգիչ է, երբ պատմական հարցերը ներխուժում են իրականության մեջ՝ սրելով լարվածությունը, պատճառելով հազարավոր մարդկանց մահը և ստիպելով տասնյակ հազար հայերի լքելու իրենց պատմական հայրենիքը»։

Tags: ԱրցախTribune.amադրբեջան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Քաշքշոց՝ դատարանի բակում. Ոստիկանը հարվածեց քաղաքացուն
Լրահոս

Քաշքշոց՝ դատարանի բակում. Ոստիկանը հարվածեց քաղաքացուն

21/08/2025
Կալանքս տվեք՝ գնամ, էլ մի տանջեք, մեկ ա՝ չագուչն էլ ա ձեր ձեռը, մեխն էլ. Արթուր Սարգսյանը՝ դատավորին
Լրահոս

Կալանքս տվեք՝ գնամ, էլ մի տանջեք, մեկ ա՝ չագուչն էլ ա ձեր ձեռը, մեխն էլ. Արթուր Սարգսյանը՝ դատավորին

21/08/2025
Տեր-Պետրոսյանը մոռացե՞լ ա քաղաքական սպանություններն ու ամենաթողությունը, իրականությունից կտրված է
Լրահոս

Տեր-Պետրոսյանը մոռացե՞լ ա քաղաքական սպանություններն ու ամենաթողությունը, իրականությունից կտրված է

21/08/2025
Հրաժարվում եմ Նիկոլից. այսօրվա աղոթքը՝ դատարանում
Լրահոս

Հրաժարվում եմ Նիկոլից. այսօրվա աղոթքը՝ դատարանում

21/08/2025
Ես աշխարհի առաջին և միակ վարչապետն եմ, ով կոչ է արել հեղափոխություն անել, եթե համաձայն չեն. Փաշինյան
Քաղաքականություն

Մենք ուրիշների խաղից դուրս ենք գալիս ու մտնում ենք մեր իրական կյանք. Փաշինյան

21/08/2025
Բագրատ սրբազանի աջակիցներն արձագանքում են Փաշինյանին. ՈւՂԻՂ
Լրահոս

Բագրատ սրբազանի աջակիցներն արձագանքում են Փաշինյանին. ՈւՂԻՂ

21/08/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

17/12/2024
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Քաշքշոց՝ դատարանի բակում. Ոստիկանը հարվածեց քաղաքացուն

Քաշքշոց՝ դատարանի բակում. Ոստիկանը հարվածեց քաղաքացուն

21/08/2025
Կալանքս տվեք՝ գնամ, էլ մի տանջեք, մեկ ա՝ չագուչն էլ ա ձեր ձեռը, մեխն էլ. Արթուր Սարգսյանը՝ դատավորին

Կալանքս տվեք՝ գնամ, էլ մի տանջեք, մեկ ա՝ չագուչն էլ ա ձեր ձեռը, մեխն էլ. Արթուր Սարգսյանը՝ դատավորին

21/08/2025
Տեր-Պետրոսյանը մոռացե՞լ ա քաղաքական սպանություններն ու ամենաթողությունը, իրականությունից կտրված է

Տեր-Պետրոսյանը մոռացե՞լ ա քաղաքական սպանություններն ու ամենաթողությունը, իրականությունից կտրված է

21/08/2025
Հրաժարվում եմ Նիկոլից. այսօրվա աղոթքը՝ դատարանում

Հրաժարվում եմ Նիկոլից. այսօրվա աղոթքը՝ դատարանում

21/08/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.