«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին պատրաստվում է կրկին գնալ սահմանամերձ Տավուշի մարզ: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն շաբաթ-կիրակի որևէ մարզ այցելելը «ավանդույթ» է դարձրել ամառային շրջանում: Տավուշի մարզ նրա վերջին այցը հուլիսի 6-ին էր, որի ընթացքում վարչապետը գնացել էր սահմանազատման արդյունքում կիսված Կիրանց գյուղ:
Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը նախատեսում է կրկին գնալ Տավուշ՝ տեղի բնակիչների հետ հանդիպելու: Վարչապետի օրակարգում է նաև այցելությունն Արմավիրի մարզ. թե ինչ պլաններ կան Թուրքիայի հետ սահմանակից Արմավիրի մարզի մասով, դեռևս չի հաղորդվում»։