ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել ոստիկանության Կոտայքի բաժնում գիշերվա միջադեպի մասին։Նա նշել է, որ գիշերը` 00:50-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին են բերել օտարերկրյա քաղաքացու, նախնական տեղեկություններով՝ ինքնավնասում կատարելու համար, օտարերկրացին վերցրել է ոստիկաններց մեկի ինքնաձիգը և կրակոցներ է արձակել:
Սարգսյանը նշել է, որ հրազենային վնասվածքներ են ստացել օտարերկրացին ու ոստիկանության 2 ծառայող:
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։