Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում վարչապետը, պաշտոնը ստանձնելիս երդվել են օրենքով սահմանված տեքստով, որ պարտավորություն են ստանձնում հարգել ՀՀ Սահմանադրությունը: Այդ մասին հրավիրված քննարկման ժամանակ ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:
«ՀՀ Սահմանադրությամբ ասվում է, որ Հայաստանի սահմանի ցանկացած փոփոխություն կարող է արվել միայն հանրաքվեի միջոցով, իսկ ՔՕ-ն սահմանում է, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող գործողությունը քրեական հանցագործություն է: Թե՛ Տավուշում, թե՛ Տիգրանաշենում, Ադրբեջանի նպատակը մեկն է՝ վերահսկողություն վերցնել ստրատեգիական նշանակության ենթակառուցվածքներ ու այդ տարածքներին պարգևել Արցախի ճակատագիրը: Այսինքն վերցնել շրջափակման մեջ, հետո ռազմական գործողություններով տիրանալ այդ տարածքներին»,- ասաց Ղազարյանը: