Ուժայինները պաշարել են Խորհրդարանի շենքը, որի դարպասներից ներս երևում են նաև անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք ի դեպ, վերջերս տեղափոխվել են վարչապետի ենթակայության տակ: Տեսնելով ոստիկանական ուժերին՝ ակցիայի մասնակիցները սկսեցին աղմկել, ինչը մի փոքր լարվածություն առաջացրեց և ոստիկանները սկսեցին Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկից բերման ենթարկել քաղաքացիների: Tribune.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս պահին Բագրատ Սրբազանը բանակցում է ոստիկանության ներկայացուցիչների հետ:
Հավելենք, որ այս պահի դրությամբ 42 մարդ բերման է ենթարկվել՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: