• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
14/08/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Ալիևը հարցեր է լուծում, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում․ Բորիս Մուրազի

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
09/07/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Ալիևը հարցեր է լուծում, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում․ Բորիս Մուրազի

Բորիս Մուրազին Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

Հայաստանի իշխանությունները այդպես էլ դուրս չեկան ներհայաստանյան քարոզի տրամաբանությունից։ Աշխարհը վերջին տարիներին և հատկապես վերջին ամիսներին եռում է իրադարձություններով։ Ընդ որում՝ այդ իրադարձություններն այնպիսին են, որ ճակատագրական են առանձին պետությունների ու, ինչու չէ, նաև գլոբալ առումով աշխարհի համար։ Հայաստանն այդ եռացող կետերից մեկն է, բայց ինչպես արդեն նշվեց, Հայաստանի իշխանությունները գործում են ներքին լսարանին մոլորեցնելու, սիրաշահելու շրջանակում։ Ոչինչ չի արվում Հայաստանի անվտանգության ապահովման համար։
Իշխանությունների քարոզչական թեզերը երկուսն են՝
1․ Հայաստանում ամեն բան լավ է, ու մենք Փաշինյանի ու ՔՊ-ի առաջնորդությամբ՝ գնում ենք պայծառ ապագա
2․ Եթե որևէ բան այն չէ, ապա դրանում Փաշինյանն ու ՔՊ-ն մեղավորություն չունեն։ Մեղավոր են նախկինները, ռուսները, իրանցիները, լրագրողները, ընդդիմադիրները։
Որպեսզի հասկանալի լինի, թե որքան հեռու են Հայաստանի իշխանություններն աշխարհում ընթացող իրադարձություններից, փորձենք համեմատել Ադրբեջանի նախագահ Ալիևի աշխատանքային մեկ օրը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի աշխատանքային մեկ օրվա հետ։
Հուլիսի 3-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կյանքում
Հուլիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը գտնվում էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Այդ օրը տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի միջև։
Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս ընդգծվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության լիարժեք ապահովումը։ Անհանգստություն է արտահայտվել արտատարածաշրջանային պետությունների կողմից Հարավային Կովկասի ռազմականացման քաղաքականության վերաբերյալ։
Հատկապես նշվել է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Պակիստանի կողմից Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցությունը։
Հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ։ Երկրների ղեկավարները քննարկել են համագործակցության տարբեր հարցեր։ Չինաստանի նախագահն Ադրբեջանի նախագահին պետական այցով հրավիրել է իր երկիր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության հարցեր և ընդգծվել է այսպես կոչված Միջին միջանցքի հարցը, որը պետք է անցնի Ադրբեջանով և Հայաստանով (այս միջանցքի հայաստանյան հատվածն ադրբեջանական կողմն անվանում է Զանգեզուրի միջանցք)։
Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Ալիևը հանդիպել է նաև Ղազախստանի նախագահ Տոկաևի և Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Այս առաջնորդների հետ էլ Ադրբեջանի նախագահը քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր։
Ադրբեջանի նախագահի այս հանդիպումների, բանակցությունների, քննարկված հարցերի ֆոնին հուլիսի 3-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ոչ թե գնացել էր Աստանա, որտեղ կարող էր ու պետք է գնար, այլ մասնակից է եղել երկու միջոցառման՝ ՔՊ-ական երիտթևի հետ հեծանիվ է վարել և ելույթ է ունեցել սորոսական Դանիել Իոաննիսյանի կազմակերպած այսպես կոչված ժողովրդավարության ֆորումում։ Վերջ։
Մինչ Ալիևը հարցեր է լուծում, Փաշինյանը թիթեռ է նկարում
Միայն այս մեկ օրը բավական է հասկանալու, որ մինչ Ալիևը փորձում է զարգացնել հարաբերություններ տարածաշրջանում իրականում եղանակ ստեղծող երկրների հետ, բարելավել Ադրբեջանի դիրքերը, ձեռք բերել պայամնավորվածություններ հնարավոր զարգացումներին համահունչ, Փաշինյանը զբաղված է շոուներ բեմադրելով և այդ շոուներում ինքն իր նկատմամբ հաղթանակներ տոնելով։
Սա ոչ այլ ինչ է, քան խրախճանք՝ ժանտախտի ժամանակ։ Հայաստանն այնպիսի խնդիրների առաջ է կանգնած, որ երկրի ադեկվատ ղեկավարն անգամ մեկ րոպե ազատ ժամանակ պետք է չունենար, իսկ մենք տեսնում ենք հակառակը՝ Փաշինյանը շոուներից ու PR-ից մեկ րոպե ազատ ժամանակ չի գտնում, որպեսզի զբաղվի Հայաստանի իրական խնդիրներով։ Մարդը երևի վստահ է, որ ինչ էլ լինի, վերջում մեղավոր կգտնի, ում վրա կբարդի իր արածների ու չարածների հետևանքը։

Tags: նիկոլ փաշինյանԱլիև
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Սամվել Կարապետյանի դեպքն ինձ անհանգստացնում է, անարդար որոշումը պատժվելու է. Աբրահամյան
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի դեպքն ինձ անհանգստացնում է, անարդար որոշումը պատժվելու է. Աբրահամյան

14/08/2025
Երևանում կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը
Հասարակություն

10 հազար դրամ տուգանք՝ չնախատեսված հատվածով փողոցը հատելու համար

14/08/2025
Մաթեմ չիմացող իշխանությունները այս շոգին հիմա էլ գլուխ են արդուկում, թե բա` Սյունիքով անցնող ճանապարհը մեզ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերելու․ Մեսրոպ Առաքելյան
Քաղաքականություն

Մաթեմ չիմացող իշխանությունները այս շոգին հիմա էլ գլուխ են արդուկում, թե բա` Սյունիքով անցնող ճանապարհը մեզ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերելու․ Մեսրոպ Առաքելյան

14/08/2025
«Պահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել խոսակցության ամբողջ համատեքստը, պնդում եմ՝ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է». Բագրատ սրբազան
Քաղաքականություն

Ընդունու՞մ եք, որ ամբողջ այս ներկայացումը կեղծված է․ Բագրատ Սրբազանի նամակը կալանավայրից

14/08/2025
Գաղտնի նկարահանում՝ դեղատներում. ինչ բարդակ է ու ինչու են տուգանում բժիշկներին. ահազանգ
Առողջապահություն

Գաղտնի նկարահանում՝ դեղատներում. ինչ բարդակ է ու ինչու են տուգանում բժիշկներին. ահազանգ

14/08/2025
Եթե-ով հարցեր մի ձևակերպեք, ուրախալի է` մոտենում ենք խաղաղության. նախարար
Քաղաքականություն

Մարդիկ ասում են` ի՞նչ եղավ, Նիկոլը տվեց էլի մի բան` միջանցքը, ճանապարհը. հարց` նախարարին

14/08/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

17/12/2024
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

3
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

3
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Սամվել Կարապետյանի դեպքն ինձ անհանգստացնում է, անարդար որոշումը պատժվելու է. Աբրահամյան

Սամվել Կարապետյանի դեպքն ինձ անհանգստացնում է, անարդար որոշումը պատժվելու է. Աբրահամյան

14/08/2025
Երևանում կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը

10 հազար դրամ տուգանք՝ չնախատեսված հատվածով փողոցը հատելու համար

14/08/2025
Մաթեմ չիմացող իշխանությունները այս շոգին հիմա էլ գլուխ են արդուկում, թե բա` Սյունիքով անցնող ճանապարհը մեզ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերելու․ Մեսրոպ Առաքելյան

Մաթեմ չիմացող իշխանությունները այս շոգին հիմա էլ գլուխ են արդուկում, թե բա` Սյունիքով անցնող ճանապարհը մեզ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերելու․ Մեսրոպ Առաքելյան

14/08/2025
«Պահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել խոսակցության ամբողջ համատեքստը, պնդում եմ՝ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է». Բագրատ սրբազան

Ընդունու՞մ եք, որ ամբողջ այս ներկայացումը կեղծված է․ Բագրատ Սրբազանի նամակը կալանավայրից

14/08/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.