«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրություն գրելու նպատակով ձևավորված Սահմանադրական խորհուրդը, ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին, տևական դադարից հետո, հերթական նիստն է հրավիրել ու քննարկել Սահմանադրության հարցը և հատկապես նոր սահմանադրության մոդելի հարցը։ Հիշեցնենք, որ Ալիևն է պահանջում Հայաստանից՝ փոխել Սահմանադրությունը, Նիկոլ Փաշինյանն էլ, ընդառաջ գնալով այդ պահանջին, իր կուսակից Արուսյակ Ջուլհակյանի ձեռքով Խորհրդի օրակարգ է մտցրել այդ հարցը:
Ուշագրավ է, որ Ջուլհակյանը խորհրդի անդամների բազում հարցադրումներին ի պատասխան պնդել է, թե ինքն անձամբ է ցանկանում, որ Սահմանադրությունը փոխվի, այլ ոչ թե կուսակցության կամ առավել ևս այլ պետության ղեկավարի ցանկությունն է առաջ տանում: Ավելին, Խորհրդի անդամներից ոմանց հարցերին ի պատասխան՝ նա չի էլ թաքցրել, որ դեմ չէ Սահմանադրության նախաբանը փոխելուն՝ ասելով, որ դրա հասցեատերը ՍԴ-ն է, որը պիտի հավանություն տա նման փոփոխությանը»։