Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին և նրա ընտանիքի անդամներին հուլիսի 25-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Tribune.am-ը, վկայակոչելով «Ազդարար» կայքէջը, փոխանցում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Հովսեփյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: