Տավուշում սահմանազատման գործընթացն ավելի շատ կայունություն է բերելու, սակայն, ամբողջական կայունության համար խաղաղության պայմանագիր է պետք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Պետք է խաղաղություն, որ ամբողջովին համոզված լինենք, որ էսկալացիա չի լինելու, սա է հիմնական երաշխիքը»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ Հայաստանը փորձում է խաղաղության պայմանագիր ունենալ հնարավորինս արագ: Նա նշեց նաև, որ սահմանազատումը տեղի է ունենում հատվածական, իսկ թե որտեղ է լինելու հաջորդ սահմանազատումը՝ դեռևս համաձայնություն չկա։