ԱՄՆ պատվիրակության հետ մեր հանդիպումը շատ արդյունավետ անցավ, մենք քննարկեցինք հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ մամուլիս ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես ներկայացրեցի տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը եւ ԱՄՆ-ի աջակցությունը այդ հարաբերություններում եւ ներգրավվածությունը: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Իմ կողմից նաև նշվեց մեր ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը: Պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, փոխադարձ այցերը, որոնք անընդհատ տեղի են ունենում, շատ կարևոր բաղադրիչ են այդ հարաբերություններում»,-ասաց նա: