Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-ից 5-ը կլինի Հայաստանում, տեղեկացնում է Հայաստանի Ազգային ժողովի կայքը։
Պատվիրակությանն, ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության, կընդունի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Այցի օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում։